Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Կուսակցությունը պասիվ չէ, բայց կազմակերպած միջոցառումների լուսաբանումն այն չէ

POLITICS

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո իրենք ամենևին էլ չեն պասիվացել: Ընդհակառակը, բավականին միջոցառումներ են կազմակերպել այս ընթացքում, իսկ ներկայում պատրաստվում են հաջորդ տարվա ծրագրերը քննարկել:

Նոյեմբերի 7–ին կուսակցությունը «Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակը և դրա ազդեցությունը մեր ժողովրդի ճակատագրի վրա» թեմայով կոնֆերանս է կազմակերպել, որտեղ խոսվել է այն մասին, թե ինչ է տվել այդ հեղափոխությունը Հայաստանին ու ողջ աշխարհին: Բացի այդ, համագումար են անցկացրել և 130 հոգուց բաղկացած նոր կազմ են ընտրել, որից 27–ը նախագահության կազմում է: Նոյեմբերի 29–ին էլ Վետերանների միության դահլիճում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրն են նշել:

Մի խոսքով, ներկուսակցական կյանքը բավականին ակտիվ է, իսկ ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական դաշտին, ապա այստեղ թեև կուսակցությունը ձեռքերը ծալած չի նստում, սակայն չի կարծում, որ բոլոր քաղաքական հայտարարություններին պետք է արձագանքեն:

Խոսելով ՀՀ նախագահի՝ ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման և Ս. Սարգսյանի հայտարարությունների մասին, Վ. Սաֆարյանը նշեց, որ այն ավելի շատ ներկուսակցական հանդիպում էր: Ինչ վերաբերում է երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը, ապա իրենք շարունակում են նույն կարծիքին մնալ և գտնում են, որ այն պետք է փոխել:

«Ազատ շուկայական հարաբերությունները երկիրը հասցրեցին 30% աղքատության: Դա և այլ փաստեր ցույց են տալիս, որ մեր ներկայացրած նախընտրական ծրագիրը երիցս ճիշտ էր: Ծրագրերը նրա համար են գրվում, որ դրանք չմնան թղթի վրա, և կյանքը ցույց է տալիս, որ կուսակցությունները, մասնավորապես իշխող կուսակցությունը, երբեմն–երբեմն նայում են մյուս կուսակցությունների ներկայացրած ծրագրերը: Եվ պետք է ասեմ, որ վերջերս կառավարության նիստերից մեկում փոխվարչապետի կողմից խնդիր դրվեց պետություն մասնավոր հատված համագործակցության մասին հայեցակարգ մշակել, որին մենք մեր ծրագրում անդրադարձել ենք»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Քաղաքական գործիչը նշեց նաև, որ հատկապես լինելով ընդդիմադիր կուսակցություն տնտեսական քաղաքականության մասով նաև պատասխանատվություն են կրում անցած խորհրդային տարիների ձեռքբերումների համար և դրանցից լավագույնները փորձում են տեղափոխել այսօրվա իրողություն: Իսկ այլ կուսակցությունների հետ համագործակցություն ստացվում է ավելի շատ լիբերալ ուղղվածություն ունեցողների հետ:

«Ձախ դաշտում դեմոկրատներն են, ում հետ մենք մշտական կապի մեջ ենք, իսկ դեկտեմբերին հրավիրված փոքրիկ խորհրդակցության ժամանակ կքննարկենք, թե հաջորդ տարվա համար ինչ մարտավարություն ենք մշակելու: Ինչ վերաբերում է խորհրդարանական կուսակցություններին, ապա մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, ովքեր կառուցողական առաջարկություններ են ներկայացնում: Օրինակ՝ ԱԺ–ում դեկոմունիզացիայի կոչերին հակադարձող ուժերը մեր համակրանքին են արժանանում, իսկ ովքեր նման կոչեր են անում, պարզ է, որ մենք նրանց հետ չենք կարող համագործակցել»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Նա նաև նշեց, որ իրենց կուսակցությունում անհատից չի կարող կախված լինել հաջողությունը, քանի որ ցանկացած նախաձեռնություն կոլեկտիվ աշխատանքի արդյունք է:

Խոսելով քաղաքացիական հասարակության կայացման հարցում կուսակցության անելիքների մասին, Վ.Սաֆարյանը նշեց, որ այստեղ նույնպես ակտիվ են: Համագործակցում են Ռուսաստանի, Չինաստանի և աշխարհի այլ երկրների կուսակցությունների հետ, բայց ցավում է, որ իրենց միջոցառումները հեռուստաընկերությունները չեն լուսաբանում:

«Ցավով պետք է ասեմ, որ մեր 4 խոշոր հեռուստաընկերությունները՝ Հ1–ը, «Շանթը», «Արմենիան» և «Ար»–ը չեն լուսաբանում մեր միջոցառումները: Ես անձամբ եմ զանգահարել հեռուստաընկերություններ և հրավիրել, որ նոյեմբերի 29–ին՝ Խորհրդային Հայաստանի հիմնադրման օրվա առիթով կազմակերպված միջոցառումը լուսաբանեն, բայց նրանցից ոչ մեկը չեկավ: Այսպիսին է հեռուստատեսության վերաբերմունքը մեր կուսակցությանը, որից ես բոլորովին էլ չեմ վիրավորվում»,– ասաց Վ. Սաֆարյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference