Վարչապետ. «Մեղրի» ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ–ի, ԵՄ–ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է
ECONOMICSՄեղրիի ազատ տնտեսական գոտին բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է՝ հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները: Այդ մասին Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ազատ տնտեսական գոտի բացելը նույնիսկ գործի կեսն էլ չէ, դա պահանջում է ռեգուլյար աշխատանք:
«Մեր մտադրություններն ու տրամադրությունը բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որ ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որ ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որ մենք ունենք ԵԱՏՄ–ի հետ, Եվրամիության հետ, մեր հարևան Իրանի հետ, այլ երկրների հետ, շատ լավ հարթակ է, որպեսզի բիզնեսը զարգանա»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



