Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Օրեր առաջ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մի քանի տարի հետո մեկ շնչի հաշվով հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ–ի (համախառն ներքին արդյունք):

Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական տվյալների, օրինակ, 2016 թվականին 2015–ի համեմատ մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն ավելացել է ընդամենը 0,2 տոկոսով: 2016 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն կազմել է 3533 դոլար: Թեև 2010 թվականից մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն աճ է գրանցել, բայց այս տարիների ընթացքում ցուցանիշը երբեք չի գերազանցել ու հասել, օրինակ, 4000 ԱՄՆ դոլարի շեմին:

Հաշվի առնելով նշված տեմպերը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ իրատեսակա՞ն է մի քանի տարի հետո մեկ շնչի հաշվով 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ–ի հասնելու հնարավորությունը: Տնտեսագետն իր հաշվարկներն ունի, բայց մինչ դրանք ներկայացնելը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց.

«Նախ՝ հարց է, ինչ ժամանակաշրջանի համար է կանխատեսումը: Մոտ ժամանակներս, առաջիկա մի քանի տարիները: Ես, օրինակ, չգիտեմ՝ դա մեկ, երեք, թե հինգ կամ տասը տարվա մասին է: Երկրորդն այն է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ եզրույթն ասելուց երկու հանգամանք ենք հաշվի առնում:

Առաջինը՝ իրական, այն ինչ–որ սկզբում նշեցիք, իսկ երկրորդը՝ համալրության հաշվարկի հիման վրա, այսինքն, երբ հաշվարկվում է, թե մեկ դոլարի գնողունակությունն ինչքա՞ն է Հայաստանում: Հիմա մոտավորապես 3–ին մոտ է: Համաշխարհային բանկի կողմից տրվող ամենամյա ինդիկատորներում թե՛ ՀՆԱ–ն և թե՛ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն դրանով է հաշվարկվում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:

Վերջինս ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարությունը տեղավորվում է վերջին շրջանում հնչած մի քանի հայտարարությունների տրամաբանության մեջ:

«Հիշենք: Տեղեկատվություն հայտնվեց, որ ՀՆԱ–ում արտահանման մասնաբաժինը 2025թ. կհասնի 40%–ի: Այդ ժամանակ ևս պարզաբանման անհրաժեշտություն առաջացավ: Մասնավորապես՝ արտահանում ասելով ի՞նչ ենք հասկանում, որովհետև կա ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների արտահանում:

Կա նաև ապրանքներն ու ծառայությունները միասին վերցրած արտահանում: Այսօրվա տվյալներով՝ արտահանման մասնաբաժինը ՀՆԱ–ի 15 տոկոսն է, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը միասին՝ մոտենում են ՀՆԱ–ի 30–35%–ի շեմին: Հիմա 2025 թ. նշված ցուցանիշին հասնելն այդքան մեծ խնդիր չէր, որը կարելի էր դնել Հայաստանի առջև»,–ասաց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը մեկ այլ օրինակ բերեց. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2040 թվականին ՀՀ–ում կունենանք մինչև 4 մլն բնակչություն: Թե ո՞վ կիրականացնի և ինչպես, դա էլ կարևոր չէր: Ասում էր նաև, որ եթե 7% տնտեսական աճ չունենանք, ապա այդ կառավարությունները պետք է չաշխատեն: Հիմա էլ ասում է, որ մեկ շնչի հաշվով մոտ ժամանակներս կունենաք ՀՆԱ–ի 10 հազար դոլարանոց արդյունք: Սա ուղղակի ինտրիգ է զուտ գնահատականներ տալու համար»:

Տնտեսագետը շեշտեց, որ եթե հաշվի առնենք ՀՆԱ–ի անվանական չափանիշը, որը մեկ շնչի հաշվով կազմում է մոտ 3600 դոլար, ապա 10 հազարի մասին խոսելը մեծ հաջողություն կլինի:

«Իսկ թե ինչ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին, դժվար է կանխատեսել: Ես երեկ իմ հաշվարկը կատարեցի: Համաձայն այդ հաշվարկի՝ եթե մենք այս տարվանից սկսած տարեկան 5% տնտեսական աճ ենք ունենում, ուրեմն՝ ՀՀ մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ–ն մոտ քսան տարի հետո կլինի 9614 ԱՄՆ դոլար»,–ասաց նա՝ հավելելով, որ իրականում ժամանակագրության հանգամանքը շատ կարևոր է, որը չի նշվել հայտարարության մեջ:

«Կարելի էր ասել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն կհավասարվի 6000 դոլարի: Կարելի էր նաև ցույց տալ, թե ինչի հաշվին կաճի, օրինակ, արդյունաբերությա՞ն, գյուղատնտեսությա՞ն, թե ինչ–որ գործոնների արդյունքում: Բայց հիմա գործ ունենք անորոշությունների հետ: Հարց է, ե՞րբ կլինի, կամ կլինի՞ նման ցուցանիշ ընդհանրապես, թե ոչ»,– եզրափակեց տնտեսագետը:

 

Աննա Բադալյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference