Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում
POLITICSԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում է նախաձեռնում:
«Իմ և մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18–ին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։
Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն և ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել մեր էլեկտրոնային փոստին»,– նշել է Փաշինյանը:
Վերջին օրերին, ի դեպ, նորօրյա մասնագետների պակաս չի նկատվում, տարատեսակ ամբիոններում բոլոր տեսակի իրողությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք ունեցող անձինք են՝ Էմիլ Մարկոսյան, Հայկ Այվազյան, Աշոտ Կարապետյան, Գոհար Ջրբաշյան... թվարկումը մի քանի օր կարելի է շարունակել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



