Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին

SOCIETY

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից Past.am-ին տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների 
դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության 
օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են հատկապես տնտեսական 
գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի 
ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական 
գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի 
հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը 
ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ճանապարհներին ստուգվող՝ 
փայտանյութով բեռնված ավտոմեքենաների վարորդների կողմից փայտանյութի ձեռք 
բերման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Դրա ընթացքում ի հայտ են եկել նույն անձի կողմից, առանց պետական գրանցման և 
հաշվառման, կարճ ժամանակահատվածում մեծ քանակի՝ ընդհուպ մինչև 15-20 անգամ, 
տարբեր ծավալի փայտանյութ ձեռք բերելու և այլ մարզերում իրացնելու մասին 
փաստական տվյալներ: Նման դեպքերը, որոնց մի մասով ապօրինի ձեռնարկատիրական 
գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել, 
եզակի բնութ չեն կրում:

Մարզի վարչական տարածքում բնապահպանական իրավախախտումների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի և նյութերի ուսումնասիրությամբ ընդգծվել է 
ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց շրջանակը, ինչի մասին իրազեկված 
են նաև անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար 
անձինք: Չնայած դրան՝ նույն անձանց փայտանյութի վաճառքի գործընթացը 
շարունակվում է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր 
հանցագործություններ կատարելու համար:

Ոլորտը կարգավորող «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման 
տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի 
որոշմամբ սահմանված դրույթները հնարավորություն են տալիս բավարարել 
բնափայտի ձեռք բերման վերաբերյալ նույն անտառօգտագործողի կողմից 
ներկայացված հայտերը նույնիսկ այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ 
վերջինս այն ձեռք է բերում ոչ թե սեփական կարիքների, այլ՝ վերավաճառելու 
նպատակով:

Պատճառն այն է, որ նշված իրավական ակտում հստակեցված չեն այն 
չափորոշիչները, որոնք կարող էին վկայել հայտում նշված տեղեկությունների 
«ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված» լինելու մասին և հիմք հանդիսանալ 
բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման հայտերը մերժելու համար: Այդ 
հանգամանքից օգտվում են ինչպես անտառային տնտեսություն վարող 
կազմակերպությունների պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ հայտ ներկայացրած 
անտառօգտագործողները:

Բնափայտի ձեռքբերման նպատակով հայտերը «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված 
լինելու» հանգամանքը գնահատվում է անտառային տնտեսություն վարող 
կազմակերպությունների կողմից: Սակայն իրավական ակտում այդ չափորոշիչների 
բացակայության պայմաններում հաճախ դրանց տրվում են առավել տարածական կամ 
նեղ մեկնաբանություններ, ինչը զգալիորեն մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը:

Նկատի ունենալով, որ նշված ոչ հստակ իրավակարգավորումները, խախտումները 
հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ, իսկ վերջիններս 
վերացնելու ուղղությամբ անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների 
պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկում՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ 
Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության 
նախարարին:

Մարզի դատախազն առաջարկել է միջոցներ ձեռնարկել վերոնշյալ 
խախտումների պատճառները պարզելու, անտառային տնտեսություն վարող 
կազմակերպություններից փայտանյութ գնելու գործընթացն ավելի կանոնակարգելու 
և վերահսկելի դարձնելու, լիազոր մարմնի կողմից պետական և համայնքային 
անտառներում բնափայտի մթերման կարգի պահանջները խստորեն պահպանելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու ուղղությամբ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League