Անակնկալ. Լիբանանը արևելյան Երուսաղեմում դեսպանություն կկառուցի
INTERNATIONAL NEWSԼիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է, թե Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին խնդրել է՝ տարածք հատկացնել արևելյան Երուսաղեմում, որպեսզի Բեյրութն այնտեղ դեսպանություն կառուցի:
Al–Babava լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Աբբասը խոստացել է առավելագույնս արագ լուծել այդ խնդիրը: Հիշեցնենք, որ Ջեբրան Բասիլը օրեր առաջ Իսլամական պետությունների լիգայում առաջարկել էր պատժամիջոցների ենթարկել ԱՄՆ–ին, իսկ Լիբանանի քրիստոնյա նախագահ Միշել Աունը ստորագրել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի վերջում ընդունված ամփոփիչ հաղորդագրությունը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



