Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանի հ. 160 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 160 սաների առջև

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 160 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 160 սաների առջև: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ համատեղ ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված մանկապարտեզում հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ կիրառվել են էներգաարդյունավետ լուծումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ հիմնանորոգումից հետո մանկապարտեզում զգալիորեն կկրճատվեն գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերը: Շնորհիվ լիովին արդիականացված ու ջերմամեկուսացված տանիքի, նոր ջեռուցիչների, ինչպես նաև էներգաարդյունավետ լուսավորության համակարգի ներդրման, մանկապարտեզի լուսավորության ու ջեռուցման դիմաց վճարվող գումարները կկրճատվեն շուրջ 50 տոկոսով: Առիթն օգտագործելով` նախակրթարանի տնօրեն Սոնա Շամախյանը Երևանի քաղաքապետին է փոխանցել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն ու աշխատակիցների շնորհակալությունը՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ հետևողականորեն կյանքի կոչվող ծրագրերն ունենալու են շարունակություն և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում: 

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր մեծ սիրով են միացել և միանում քաղաքապետարանի ծրագրերին և իրենց լուման են ներդնում Երևանն ավելի բարեկարգ, գեղեցիկ և հարմարավետ դարձնելու գործում:
«Իսկապես ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում նախաձեռնված ծրագրերին մասնակցություն ունենալու ցանկություն են հայտնում նաև գործընկեր կառույցները՝ իրենց լուման ներդնելով Երևանի զարգացման գործում: Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացված հերթական հաջողված ծրագրերից մեկն է, ինչը հերթական անգամ փաստում է, որ երկու կառույցների միջև հաստատված համագործակցությունն արդյունավետ է: Մեզ համար հատկապես ուրախալի է, որ այս անգամ համագործակցությունը մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի շրջանակում էր, քանզի գիտեք, որ վերջին տարիներին մեր կողմից առանձնակի են կարևորվում մեր կրթամշակութային ու հատկապես նախակրթարանների նորոգման, արդիականացման ու գույքի համալրման ծրագրերը: Առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում մենք հետևողական աշխատանքներ ենք տանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների պայմանների բարելավման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ նախաձեռնված բոլոր այս ծրագրերը լինելու են շարունակական և մենք անելու ենք հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիների ընթացքում Երևանում այլևս չվերանորոգված մանկապարտեզ չունենանք»,- ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ վերջերս Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ևս ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր, որի շրջանակում ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ներքո գործող ևս 40 մանկապարտեզներ, որտեղ նույնպես մեր փոքրիկների համար կապահովվեն այսպիսի հարմարավետ պայմաններ:
ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինն էլ իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված համագործակցությունը՝ նկատել է, որ այն իսկապես հաջողված է ու արդյունավետ: Դմիտրի Մարիյասինը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովելու համատեղ ծրագրերի շարունակականությունը: 
Հարկ է նշել, որ մանկապարտեզը գործում է վեց խմբով: 2000թ.-ից մանկապարտեզ հաճախում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League