Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում
ECONOMICSՌուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոյի խոսքով` 2016 թվականին Ռուսաստանի ներդրումը Հայաստանում կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:
«Ապագայում Ռուսաստանը նախատեսել է ներդրում իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Իհարկե, այս հարցը շուտափույթ լուծել չես կարող, որովհետև իրանական շուկան բավականին անսովոր է, և այն չհետազոտելով՝ չի կարելի ներդրումներ կատարել: Պետք է նաև հասկանալ, թե ինչ տեսակի ապրանքներ են պետք Իրանին»,– դեկտեմբերի 13–ին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկոն:
Ըստ Բաբկոյի` Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է, որտեղ իր ներդրումն ունի Ռուսաստանը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



