Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ
POLITICSՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ի պատասխան լրագրողների՝ չինովնիկների կողմից մանր ու մեծ գողություններով ընտանիք պահելու «սովորույթի» մասին ասել է.
«... Ինչպես ժողովուրդն է ասում, չի բռնվել՝ գող չէ, բայց գողությունը ծնվել է մարդկության հետ միասին, և, կարծում եմ, մարդկության հետ էլ կվերջանա, այնպես չէ, որ եթե նմանատիպ հայտարարություններ չեն հնչում, ուրեմն գողություններ չեն լինում, ամեն օր են լինում և ամեն դաշտում»:
Հետաքրքիր է մարդկության հետ ծնված այլ արատավոր սովորույթների մասին պատգամավորն ուրիշ ի՞նչ ասացվածք գիտի և ի՞նչ է նշանակում չի բռնվել՝ գող չէ:
Հարգարժան ՀՀԿ-ական պատգամավորը, սակայն մոռանում է, որ բռնողն էլ է իրենցից բռնվողն էլ, դրա համար են այսքան ամուր կառչած իրենց աթոռներից:
Եվ ինչպես նախկինում արդեն ասվել է մուրճն էլ է իրենց ձեռքում մեխն էլ, այլ կերպ ասած՝ մանր ու մեծ գողն էլ, բռնողն էլ նույն դաշտում են խաղում: Նման դեպքերում պետք է ոչ թե ժողովրդի խոսքերը մեջբերել, այլ՝ ուրիշների: Թե չէ, ժողովուրդն այնքան իմաստուն խոսքեր ունի, որ դրանք մեջբերելու դեպքում խմորը շատ ջուր կտանի....



