Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ավանդական հայ ընտանիք: Ո՞րն է այն: Կա՞, թե չկա

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այս մի երկու ամիս է՝ քննարկվում է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագիծը:

Այնքան խոսակցություններ եղան այս առթիվ: Ընդ որում, խոսակցությունները հիմնականում ընթանում էին ոչ առանց էմոցիաների, ամբիոնին մոտեցող ցանկացած մարդ, լիներ այս կողմից, թե այն կողմից, արտահայտվում էր կրքով, դառնում էր այնքան իմպուլսիվ, որ այդպես երբեք չեն խոսում իրավական կարգավորումներ ենթադրող փաստաթղթի մասին:

Եվ այս ֆոնին մեր հասարակությունը մի լավ բան իմացավ: Իմացավ, որ մենք ունենք ավանդական ընտանիք: Առավել ճիշտ տերմինաբանությամբ՝ ավանդական հայ ընտանիք:

Եվ իմացավ նաև, որ չգիտի, թե ինչ է այդ ավանդական հայ ընտանիքը:

Օրերս այդ առթիվ մի պաշտոնյա փորձեց բացատրել, թե ինչ է այն ու մոտավորապես այսքանը կարողացավ ասել՝ ավանդական հայ ընտանիքն այն է, որը ունենք: Նույնն է, որ ասես՝ ավանդական ընտանիքը ավանդական ընտանիքն է:

Ու ես էլ տեսա ու հասկացա, որ չգիտեմ, թե ինչ է ընտանիքը, առավել ևս՝ հայ ընտանիքը:

Այն դեպքում, երբ մինչ այդ, հատկապես մինչև այս տարիքիս հասնելը, բնականաբար սեփական մաշկիս վրա զգալով նաև լավն ու վատը, մտածում էի, թե գիտեմ հարցի պատասխանը: Գիտեի, որ ընտանիքն այն միությունն է, որը հիմնված է փոխադարձ սիրո և հարգանքի վրա: Բայց թե հայ ընտանիքն ինչո՞վ է տարբերվում սրանից, ա՛յ, այդ մասին չէի մտածել:

Այս քննարկումներից հետո նոր միայն ինձ համար պարզ դարձավ, որ, իրոք, մերն ուրիշ է, մերը հա՛յ ընտանիքն է: Դա քիչ է, հլա մերը նաև ավանդական հայ ընտանիքն է: Ու, այստեղ արդեն ուղեղիս սլացքը կանգ առավ. չգիտեմ, թե ինչ է Ավանդական հայ ընտանիքը:

Մեր սիրելի բարեկամ Վարդան Ջալոյանը լույս սփռեց հարցին: Նա տեղեկացրեց, որ ազգագրագետ Երվանդ Լալայանն իր աշխատության մեջ ներկայացնում է ավանդական հայ ընտանիքը:

Ասում է, որ մեր երկրի շատ տարածաշրջաններում, երբ ընտանիքի գլուխը թուլացել է (կարող եք որպես հոմանիշ օգտագործել «դիկտատոր» բառը) և այլևս ի վիճակի չի եղել ղեկավարել այն, զավակները նրան դրել են պարկի մեջ ու տարել–թողել անտառում: Մեկ այլ տարածաշրջանում էլ նրան մեկուսացրել են ընտանիքից ու թողել անխնամ: Ինչքան կձգի՝ կձգի:

Ու նոր հասկացա, որ երբ 10–12 տարեկանում բերանացի ասում էի Ավետիք Իսահակյանի «Մոր սիրտը» բանաստեղծությունը, մեղանչել եմ հերոսի առաջ: Նողկանք էի զգում որդու հանդեպ, երբ արտաբերում էի, թե պառավ մորը դրեց պարկն ու ուսն առավ, տարավ ու թողեց անտառում:

Բայց պարզվում է, որ դա ավանդական հայ ընտանիքի սուրբ սովորություններից է եղել: Ես էլ, իմ մի թիքա երեխա հալին, ի՜նչ եմ մտածել: Ինչպիսի՜ ատելություն եմ դրել բառերիս մեջ, երբ հասել եմ բանաստեղծության այդ հատվածին:

…Հիմա մեր խորհրդարանը կարծես կոնսենսուսի է եկել, կոնսենսուսի է եկել նաև երկու մասի բաժանված հասարակությունը: Օրինագիծն ինչ–որ նոր տեսքով ընդունվեց:

Բայց ասեմ, որ ինձ այլևս չի էլ հետաքրքրում, թե ինչն ինչպես եղավ, օրինագծի մեջ ինչն ինչով փոխվեց:

Հասկացա մի բան, որ ճիշտ է, երբ ասում են, թե ամեն ինչ չիմանալուց է գալիս: Չիմանալուց էր, որ մեր հասարակության մի մասն ասում էր խնձոր, մյուս մասը խոսում էր տանձի մասին:

Նրանք, ովքեր դեմ էին օրինագծին, դեմ էին, որովհետև այնտեղ միասեռականներին արտոնություններ տալու դուռ էին տեսնում: Իսկ մյուս մասը, որ կողմ էր, կողմ էր, ոչ թե նրա համար, որ ցանկանում էր միասեռականների համար բացված դուռ տեսնել, այլ պարզապես ասում էին՝ օրենք է, թող մարդկանց բռնություններից զերծ պահի:

Բայց կարծես թուլացավ պարանը. ձգողներն իրենց հանգստի են տվել:

Միայն, անկեղծ եթե լինեմ, իմ մտքերի մեջ է, որ քաոսն ավելացավ: Մտածում եմ՝ առաջնորդվենք պարզ դիտարկումներով, էլի՛, որպես հիմք ընդունենք այն, ինչը կա բնության մեջ, ինչը տեսնում է նաև մեր աչքը: Այն ընտանիքն է լավը, որտեղ կա սեր: Այն ընտանիքն է վատը, որտեղ չկա սեր: Չեմ ասում ատելության մասին:

Այսքանը հերք չէ՞ մեզ, որ ազգովի ճամարտակում ենք մի բանից, որից տեղյակ չենք: Եվ դա նրա համար, որ ինչ է, թե հայ ենք:

Է՜, մենք հայ ենք, մյուսն էլ ռուս է, վրացի է, կոլումբացի է, կամ եսիմ ինչ է… Առավելությունը ո՞րն է այդտեղ:

 

Գոհար Սարդարյան

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation