Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Արամ Հարությունյան. «Եթե ժողովրդի ուզածը սա է, ի՞նչ իմաստ ունի խոսել ընդհանրապես»

POLITICS

«Ելք»–ի դիրքորոշման  ու իրական մեղավորների փնտրտուքն է ներկայացնում «Փաստ» օրաթերթը

 

Թանկացումների և աղքատների միջև առկա կապի առաջին եզրահանգումը ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանինն էր, որին հաջորդեցին մյուս ՀՀԿ–ականների մտքի թռիչքները:

Հիշեցնենք, որ Հ. Հակոբյանը նշել էր, թե թանկացումները աղքատների վրա չեն տարածվում, քանի որ գումար չունեն, որ թանկացած միս ու կարագ գնեն: Հայտարարությունից հետո հասարակությունը քննադատեց ՀՀԿ–ականին: «Ելք» խմբակցությունն էլ, ի դեմս պատգամավոր Էդմոն Մարուքյանի, անթույլատրելի համարեց ՀՀԿ–ականների նման հայտարարությունները:

Միևնույն ժամանակ, նա մեղադրեց քաղաքացիներին՝ նշելով, որ իրենք են այսպիսի պատգամավորներ ընտրել: Խորհրդարանական ստեղծված խճանկարի վերաբերյալ զրուցեցինք «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ, ով, նախ անդրադառնալով Հ. Հակոբյանի հայտարարությանը, նշեց, որ իշխանության ներկայացուցչի պարագայում նման հայտարարությունը բնական է:

«Իշխանությանը հաճոյանալու ցանկությունն այնքան մեծ է, որ նույնիսկ հիմարություններ են ասում: Իշխանության որոշ ներկայացուցիչներ այնքան խելք չունեն, որ ծառայություն մատուցելու միայն այդ միջոցն են գտնում: Չեմ կարծում, թե այդքան կարևոր է՝ ինչ են ասում: Առավել ևս՝ Հ. Հակոբյանը, ով առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում աբսուրդ հայտարարություններով»,–«Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահը:

Արամ Հարությունյանը, սակայն, համաձայն չէ «Ելք»–ի դիրքորոշման հետ:

«ժողովուրդը չի ընտրել այդ պատգամավորներին: Սերժ Սարգսյանն է ընտրել ու ընդգրկել ռեյտինգային թեկնածուների ցուցակի մեջ: Ճնշելով, ընտրակաշառքով ու տարբեր միջոցներով ի օգուտ Ս. Սարգսյանի ժողովրդից ցուցմունք են վերցրել: Չեմ կարծում, որ պետք է մեղադրենք ժողովրդին: Այդ թեման փակ է, որովհետև դա ընտրություն չի եղել:

Լավ կլինի, որ է. Մարուքյանն ասի, թե ինչպե՞ս է Ս. Սարգսյանը համաձայնվել, որ Հ. Հակոբյանը ոչ միայն պատգամավոր, այլև ՀՀ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ դառնա: Ինձ համար առհասարակ անընդունելի է, որ իրենք ընդունել են ընտրությունների արդյունքները: Ենթադրենք՝ «Ելք»–ը հավաքում էր ոչ թե 7,77%, այլ 6,9% ձայն:

Ի՞նչ էին ասելու, ընդունելո՞ւ էին արդյունքները: Դեռ սկզբից պետք է չընդունեին: Իսկ եթե ընդունում եք, որ ժողովուրդը շատ ձայն է տվել իշխանությանը, իսկ ընդդիմությանը՝ քիչ, այդ դեպքում ընդհանրապես պետք չէ խառնվել ինչ–որ բանի: Օրինակ, թե ով կլինի վարչապետը, որովհետև դա արդեն ՀՀԿ–ի ներքին գործն է: Իրենց համար բավականին խոցելի է տրամաբանության շրջանակներում մնալը:

Իրենք ընդհանրապես չպետք է խոսեն վարչապետի փոփոխության մասին, որովհետև ասում են՝ ժողովրդի ուզածը սա է: Դե, եթե ժողովրդի ուզածը սա է, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի խոսել ընդհանրապես»,–ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր ընդդիմության ծանրության կենտրոնը խորհրդարանից դուրս է:

«Դուրս է գալիս, որ ընդդիմադի՞ր է տրամադրված 7,77%–ը: Իսկ ո՞վ ասաց, որ այդպես է: Դա գնահատական չէ: Ժողովուրդն է ընդդիմադիր: Եթե գնացել են պառլամենտ ասելու, թե ժողովուրդը այսքան ձայն է տվել, թող լավը լիներ՝ մեզ շատ տար, ապա չեմ կարծում, թե այդ տարբերակով հնարավոր է հաջողության հասնել:

Իրենք խորհրդարանում թվաբանությամբ պարտված են: Իսկ հարցեր բարձրացնելու համար պարտադիր չէ անպայման պառլամենտում լինել: Այնուամենայնիվ, սկզբունքայինն ընտրությունների արդյունքները չընդունելն էր»,–եզրափակեց Ա. Հարությունյանը:

 

Աննա Բադալյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference