Ծնվել է հեռախոսային ընկերության խատակցի ընտանիքում: Մանկության տարիներին սովերել է Շոտլադիայում:
Արդեն ուսանողական տարիներին սկուսում է նկարահանվել ֆիլմերում: Նրա հետ նկարահանման հրապարակում նկարահանվում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Ամիտաբխ Բաչչանը և Ռեկխանը: Սակայն ծագող աստղը, մնաց ստվերում: Այնուհետև նա նկարահանվեց Թագավորական որսորդություն ֆիլմում, որտեղ նա մարմնավորելու էր ողբերգական մի դեր պարզ և միամիտ սանտալով ցեղից մեկին:
Որպեսզի լավ և ճշմարտացիորեն խաղա իր դերը, նա սկսում է ուսումնասիրել այդ ցեղը` իր ողջ գաղտնիքներով: Նույնիսկ նա գնում է որսորդության այդ ցեղի մարդկանց հետ:
1976թ-ին այդ ֆիլմը ցուցադրվում է և ունենում է բավականին մեծ հաջողություններ: Այս ֆիլմում նկարահանվելու համար նա հաղթող է դուրս գալի լավագույն տղամարդու դեր անվանակարգում:
Չնայած ֆիլմի հաջողությանը ռեժիսորները և պրոդյուսերները չեն շտապում նրան հրավիրել իրենց ֆիլմերում նկարահանվելու համար: Վերջ ի վերջո 1977թ-ին նրա մասնակցությամբ նկարահանվում է ընդամենը 1 ֆիլմ:
1980թ-ին Չակրոբարտին նկարահանվել է ավելի քան 10 ֆիլմում: 1982թ-ին նկարահանված Դիսկո պարողը ֆիլմը նրան բերում է գլխապտույտ հաջողությունների:
Միտխուն Չակրոբարտին ամուսնացած է եղել հայտնի մոդել Հելենե Լոկի հետ, սակայն նրանց միությունը երկար չի տևում: Այնուհետև նա ամուսնանում է հնդկական դերասանուհի Իոգիտե Բալի հետ: Նրանք ունեն չորս երեխա` 3 տղա և մեկ աղջիկ: Մեծ տղան` Միմոխ Չակրոբարտին, նույնպես դերասան է:




















































