Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին գործոնները կաշկանդում են. կհաջողվի՞ Լարսին այլընտրանք ստեղծել

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Վերին Լարսի անցակետի փակման առկայությունը հայ գործարարների համար ժամանակ առ ժամանակ, և հատկապես ձմռանը դժվարություններ է ստեղծում: Այս օրերին ևս Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը որոշ ժամանակահատվածով փակ է լինում բեռնատարների համար:

Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց Լարսին այլընտրանք ստեղծելու հնարավորության մասին: Այս տարվա հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց Լարսին այլընտրանք գտնելու համար բանակցություններ վարել Ռուսաստանի և Վրաստանի պետական մարմինների հետ։

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ այսօրվա դրությամբ կա՞ն Լարսին այլընտրանք ստեղծելու տեսանելի քայլեր և հնարավորություններ:

«Մենք դեռևս այլընտրանքային ինտերակտիվ ու շատ առարկայական տարբերակներ չենք ձևավորել: Բայց այդ հանգամանքը կապված է շատ օբյեկտիվ դժվարությունների հետ: Ընդհանրապես ճանապարհների առկայությունն, ըստ էության, նաև միջպետական ամենատարբեր պայմանավորվածությունների, համաձայնությունների հետ է կապված:

Կան բազմաթիվ դժվարություններ, և այնպես չէ, որ հայկական կողմն ընդհանրապես չի մտածում այդ այլընտրանքային ճանապարհներն ունենալու մասին: Պատճառն այն չէ, որ մեր արտաքին քաղաքականությունը վատն է այդ առումով, այլ պայմանավորված արտաքին հանգամանքներով, դեռևս հարցը լուծումներ չի ստանում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը մատնանշեց այն գործոնները, որոնք այլընտրանք ունենալու առումով դժվարություններ են ստեղծում.

«Մասնավորապես՝ Իրան–Հայաստան երկաթգծի, և ընդհանրապես սևծովյան ափն ավելի լիարժեք օգտագործելու կտրվածքով դժվարություններ կան: Եվ սա կախված չէ միայն մեզանից: Այսինքն՝ տվյալ երկրները ևս պետք է նպաստեն, պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի մենք այդ ճանապարհները կարողանանք զարգացնել, և դրանց միջոցով ևս կազմակերպել մեր շարժը:

Այնուամենայնիվ, այդ կտրվածքով ինտենսիվ քաղաքականություն է տարվում: Բոլոր դեպքերում, կառավարության կողմից բարձրաձայնված այլընտրանքային ճանապարհների բացահայտման և դրանց որոնման աշխատանքները դեռևս շարունակվում են»:

Նշենք, որ այլընտրանքային տարբեր ճանապարհների մասին է խոսվել: Մասնագետների կողմից դիտարկվել է, օրինակ, թունելային, օդային, երկաթգծային ճանապարհների հնարավորությունը: Խոսվել է նաև սեփական լաստանավ ունենալու նպատակահարմարության մասին:

Վարդան Բոստանջյանի կարծիքով, ամենանպատակահարմար տարբերակն, այնուամենայնիվ, երկաթգծային ճանապարհն է:

«Այն անվտանգության, բեռնափոխադրության ծավալների առումով ակնհայտորեն գերազանցում է բոլոր այլ տիպի փոխադրումներին: Բայց, թերևս, կաշկանդվածությունը հենց այս ճանապարհի առումով է:Այսինքն՝ Աբխազիայի երկաթգծի չաշխատելը... Թուրքիայի հետ ունեցած փակ սահմանները:

Սրանք բոլոր այն գործոններն են, որոնք, ըստ էության, մեր ազատ տեղաշարժի, ապրանքափոխանակության և տնտեսական զարգացման առումով կաշկանդում են մեզ: Մենք շատ էինք օգտագործում շրջափակում բառը: Հիմա այդ բառն, իհարկե, այդքան շատ չենք դնում շրջանառության մեջ, բայց այն, որ գտնվում ենք նման իրավիճակում, ակնհայտ է»,–ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մեծ հաշվով չունենք ճոխ ու լայն հնարավորություններ:

«Որքան էլ Պարսկաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, այդուհանդերձ, դեռևս ճանապարհային առումով միայն ավտոմոբիլային փոխադրություններն են, որոնք, այնուամենայնիվ, չեն կարող տնտեսության զարգացման համար մեծ գործոն լինել: Այս բոլոր հանգամանքներով էլ պայմանավորված՝ դժվարություններ կան: Բայց բոլոր դեպքերում, ելքեր ենք փնտրում: Կարծում եմ՝ առաջիկայում մենք այդ առումով հաջողություններ կունենանք»,–եզրափակեց Վ. Բոստանջյանը:

 

Աննա Բադալյան

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign