Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վայոց ձորում զարգանում են գինեգործությունն ու անասնապահությունը. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է մարզ

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ այցելությամբ, որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել «Գոլդեն Գոութ» կաթի վերամշակման գործարան և չրարտադրությամբ զբաղվող «Ալ Վկուս» ընկերություն:

«Գոլդեն Գոութ» ընկերությունը գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի խոսքով` արտադրության ծավալներն այստեղ տարեցտարի աճում են: Սկսել են 45 տոննայից, այնուհետև տարեկան շուրջ 10-15 տոկոս աճ են ապահովել, 2017 թվականին արդեն 137 տոննա պանիր են արտադրել, որից 48-ը` այծի: Այծի պանրի 90 տոկոսն արտահանվում է ՌԴ, մնացածը ներքին շուկայում է իրացվում: Խաչիկ Մարտիրոսյանը նշում է, որ պատրաստ են ավելացնել արտադրության ծավալները, եթե հումքն ավելի շատ լինի: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի անասնապահության և անասնաբուծության բաժնի խորհրդատու Նարինե Բաբայանի տեղեկացմամբ` այծաբուծությունը Հայաստանում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում զարգացման շատ մեծ հեռանկարներ ունի, ինքնաբավ և շահութաբեր ճյուղ է:

«Ալ Վկուս» ընկերությունը չոր մրգի արտադրությամբ սկսել է զբաղվել 2016 թվականից, մթերում են տանձ, խնձոր, ծիրան, արքայանարինջ, բալ, դեղձ, խոտաբույսերի որոշակի տեսակներ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից, նաև Արցախից, արտադրանքը դարձյալ ուղևորվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ընկերության գործադիր տնօրեն Խաժակ Օհանյանի հավաստմամբ` իրացման խնդիր չունեն, նախատեսում են առաջիկայում ավելացնել արտադրական հզորությունները: Այս պահի դրությամբ մթերել են շուրջ 300 տոննա պտուղ, շուրջ 50-100 տոննա արքայանարինջ էլ դեռ կմթերեն:

Նախարարի հաջորդ կանգառը Գնդեվազ համայնքի «Էկոֆարմ» անասնապահական համալիրում էր: Այստեղ անասնապահական աշխատանքների մոտ 80 տոկոսն ավտոմատացված է, շուրջ 300 գլուխ կենդանի ունեն, ներկայացված են երեք ցեղատեսակներ` կաթնատու հոլշտենը, կաթնամսատու սիմենթալը և մսատու անգուսըերինջների մի մասը ներկրվել է 2013 թվականին Գերմանիայից: Տնօրեն Արկադի Մկրտչյանը նշում է, որ հաջորդ տարի նախատեսում են ներմուծել ևս 66-70 գլուխ երինջ: Արտադրվող կաթն իրացվում է տեղական շուկայում, առկա է անասնակերի արտադրության բազա, կովերի միջին օրական կաթնատվությունը կազմում է 20 լիտր, կաթի յուղայնությունը 4,3 տոկոս է, գնորդները որակից գոհ են, կաթը մթերվում է 220-240 դրամով: 2018 թվականին նախատեսում են կառուցել նաև հորթանոց և ծնարան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Զառիթափում վերջերս շահագործման հանձնված սպանդանանոց: Այստեղ կենդանիների մորթն իրականացվում է իսլամական «հալալ» կանոններով, իրանական կողմի հետ արդեն երկու պայմանագիր կնքել են:

Այցի ավարտին Իգնատի Առաքելյանը եղել է Աղավնաձորի «Տրինիտի Կանյոն այգիներ»-ում: Նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: «Տրինիտին» առաջին ընկերություններից է, որն արտադրում է գինի օրգանական խաղողից, այս պահին գտնվում են օրգանական սերտիֆիկացման վերջին փուլում:

Գինեգործ Արտեմ Պարսեղյանը նշում է, որ փորձում են յուրահատուկ գինիներ ստանալ` համադրելով տեղական և ներմուծված խաղողի տեսակները, որոշ գինիներ խմորվում են հին կարասներում, հնարավորինս բնական ձևով, որոնցում գինին երկար ժամանակ մնում է քաղցուի վրա` ստանալով յուրահատուկ տտիպություն և առավել վառ արտահայտված բույր: Ընկերության արտադրանքի մոտ 60-70 տոկոսը արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև իրացվում է տեղական շուկայում:

«Վայոց ձորի համար միանշանակ գերակա ուղղություն է հանդիսանում գինեգործությունը, մենք ունենք խաղողի էնդեմիկ սորտեր, որոնք աշխարհում չեն կրկնվում, իսկ անասնապահությունը խորհրդային ժամանակներից եղել է երկրի գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը, և մենք պետք է մտածենք այն վերականգնելու և առավելագույն ծավալներ ապահովելու համար, քանի որ ունենք մեծ պահանջարկ ինչպես հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»,- ամփոփելով այցի արդյունքները` նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նաև նշել է, որ անասնապահության ոլորտում օրինակելի տնտեսություն է Գնդեվազի անասնապահական համալիրը և նման ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով ծրագրեր կմշակվեն լիզինգային պայմաններով սարքավորումների տրամադրման և ապառիկ կարգով անասնագլխաքանակի ձեռքբերման համար` կատարված ներդրումներից առավելագույն արդյունք ապահովելու նպատակով: Քննարկումների փուլում է նաև «Տոհմային երինջների ձեռքբերման» պետական աջակցության ծրագիրը, որը նույնպես նպատակաուղղված է անասնաբուծության ոլորտի զարգացմանը:

Նախարարը կարևորել է նաև սպանդանոցների գործունեությունը` որակի վերահսկողության, բնակչությանն անվտանգ սննդամթերքով մատակարարելու և արտահանման խթանման տեսանկյունից:

Անդրադառնալով մարզում այծաբուծության ճյուղի զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին` նախարար Առաքելյանը հավելել է, որ նախարարությունը ներդրողների հետ համատեղ ծրագրեր կմշակի տեղում տոհմային այծաբուծական տնտեսություն հիմնելու համար, որը կներմուծի և կարտադրի տոհմային կենդանիներ:

Մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ 2017 թվականին մարզում խաղողի արտադրության աճ է արձանագրվել, մթերման հետ կապված խնդիրներ չեն եղել, գինը 250-400 դրամ է կազմել, ավելացել են պտղի և խաղողի այգետարածքները: Մարզպետը հավելել է, որ Վայոց ձորն ունի անասնապահության զարգացման համար մեծ պոտենցիալ և հնարավորություններ` հույս հայտնելով, որ կառավարության կողմից տրվող ցածր տոկոսադրույքով նպատակային վարկերը կնպաստեն նաև անասնագլխաքանակի ավելացմանը: Նրա խոսքով` մարզի ֆերմերներն արդեն 40 մլն դրամի վարկեր են ստացել:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League