Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ներդրվում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանող «eRegulations» էլեկտրոնային գործիքը

SOCIETY

Հայաստանում տրվել է 332 հազար եվրո արժողությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների աջակցության դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Դեկտեմբերին 8-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրեցին դա վկայող փաստաթուղթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 21 ամսյա ծրագրի ընթացքում գործարարների շրջանում կիրականացվեն հետազոտություններ`բացահայտելու ներդրումները խոչընդոտող ընթացակարգերն ու գործընթացները: Կներդրվի «eRegulations» էլեկտրոնային գործիք, որի միջոցով կդասակարգվի և կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ: Գործընթացների հետագա պարզեցումն էլ կբարելավի ներդրումային միջավայրը՝ ուժեղացնելով գործարար մրցակցությունը Հայաստանում։

[gallery id= 60031]

ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի խոսքով` ակնկալվում է ծրագրի արդյունքում ամրապնդել ու զարգացնել հիմնադրամի հետսպասարկման բաժնի աշխատանքները: «Իմ կարծիքով` ամենամեծ արդյունքը կլինի այն, որ ներդրողները բաց աչքերով կմտնեն մեր երկիր, որ հետո թյուրիմացություն չլինի: Քանի որ մեր փորձը ցույց է տալիս, որ նրանց սպասելիքներն ու այն, ինչ ստանում են, չեն համապատասխանում իրար, որի արդյունքում Հայաստանը բացասական իմիջ է ձեռք բերում, ինչը իրականություն չէ: Այդ իմաստով ես վստահության, թափանցիկության արագ աճ եմ ակնկալում, ինչու չէ նաև կոռուպցիայի ռիսկի նվազեցում»,-ասաց Ավակյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն էլ նշեց, որ Հայաստանի համար գործարար միջավայրի, այդ թվում` ներդրումային միջավայրի բարելավումը կարևորագույն խնդիրներից մեկն է, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Այս ծրագիրը մեծապես կօգնի ավելի պարզ ուհասանելի դարձնել տեղեկատվությունը ներդրողի համար և այդ վարկանիշում կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը»,- ասաց փոխնախարարը: Նա հավելեց, որ Հայաստանը մյուս տարի կմիանա օտարերկրյա ուղղակի ներդրումների սահամանափակ ինդեքսին, որը լրացուցիչ գործիք կլինի խոչընդոտները նույնականացնելու համար, ինչպես նաև հասկանալու, թե որ ուղղություններով ավելի մեծ աշխատանքներ կան իրականացնելու:

«Այս ծրագիրը ևս մեկ կառուցողական քայլ է Ավստրիա-Հայաստան մեր գերազանց համագործակցության շրջանակումև մենք հույս ունենքոր այնՀայաստանին կօգնի ներգրավել օտարերկրյա ներդրումներ»,- նշեց Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինն հույս հայտնեց, որ «eRegulations»-ը հնարավորություն կտա օպտիմալացնել ընթացակարգերը, նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։ «Այն նաև ամբողջությամբ կհամապատասխանիթվայնացման՝ Հայաստանի կառավարության օրակարգինորին օժանդակում են Եվրամիությունը և մյուս գործընկերները»,- ավելացրեց նա:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքն արդեն հաջողությամբ կիրառվում է աշխարհի շուրջ 30 երկրներում։ ՀԶՀ-ում կներդրվի նաևհեռախոսային «Թեժ գիծ» ծառայություն։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման գործակալության կողմից:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia