Google-ը 300 ստրատոստատ Է արձակում Համացանցի տարածման համար
SOCIETYGoogle կորպորացիան վերնոլորտ Է ուղարկում հելիումով լցված շուրջ երեք հարյուր օդապարիկներ, որոնց միջոցով մեծ արագության ինտերնետ-միացում կապահովի Երկրի հեռավոր եւ դժվարամատչելի շրջանների հետ:
Ընկերությունը հուսով Է, որ արդեն հաջորդ տարի կկարողանա ծավալել ստրատոստատների գլոբալ ցանց, ինչը թույլ կտա տվյալների անընդհատ հաղորդում եւ դրանց մշակում ապահովել ամբողջ աշխարհում:
Առաջին հերթին Google-ը ցանկանում Է Համացանցի բաշխում ապահովել Ինդոնեզիայի հեռավոր շրջաններում. ավելի քան 250 միլիոն բնակչությամբ այս երկրում համաշխարհային սարդոստայն մուտք ունի սոսկ 42 միլիոն օգտատեր:
Այնուհետեւ, ինչպես սպասվում Է, հաղորդող ապարատների փորձարկումներ կանցկացվեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ եւ Բրազիլիայի տարածքում:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



