Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Հակոբ Չաքրյան. «Ցեղասպանության ճանաչման հարցում Վրաստանը բացասական դիրքորոշում ունի»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից Ախալքալաքի Շրջանային ժողովի մի շարք հայազգի պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ՝ առաջարկելով քննարկել Վրաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով, անկախ ամեն ինչից, հայ պատգամավորների կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալը ողջունելի քայլ է: Ըստ թուրքագետի, սակայն, դժվար է դրական արդյունք ակնկալել:

«Չեմ կարծում, թե նախաձեռնությունը դրական եզրակացություն կամ արձագանք կստանա: Նախ, երբ նման գործընթացներ են սկսվում, թուրքական իշխանություններն իսկույն գործի են անցնում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ բանաձևի հայտնվելուն պես տարբեր երկրների գործադիր իշխանությունների միջոցով թուրքական իշխանությունները տապալել են դրանք: Այստեղ ևս բացառություն չի լինի: Ամեն դեպքում, եթե հարցն անգամ Վրաստանի խորհրդարան հասնի, թուրքերը կխնդրեն Վրաստանի իշխանություններին, նրանք էլ ճնշում կգործադրեն, և այդ նախաձեռնությունը կձախողվի»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետն ընդգծեց, որ բացի նշվածից, Վրաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում բացասական դիրքորոշում ունեն:

«Եթե ավելի մեղմ ձևակերպենք, առնվազն անտարբեր են եղել այդ հարցում: Առհասարակ Հայաստանի հանդեպ Վրաստանը բացասական դիրքորոշում ունի և ի հաշիվ Հայաստանի հատկապես Թուրքիայում միավորներ է փորձում շահել»,–նկատեց մեր զրուցակիցը:

Թուրքագետի կարծիքով, այն, որ Հայոց ցեղասպանության հարցը մինչև օրս Վրաստանի խորհրդարան չի հասել, պատճառներից մեկն այն է, որ Վրաստանը միշտ սիրաշահել է Թուրքիային ու Ադրբեջանին:

«Բացի այդ, որքան Հայոց ցեղասպանության հարցը ծավալվում է ամբողջ աշխարհով մեկ, այնքան Հայաստանի միջազգային հեղինակությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ բարձրանում է: Այսինքն՝ այստեղ միայն Ցեղասպանության ճանաչման խնդիրը չէ, կա նաև Հայաստանի՝ միջազգային ճանաչում ձեռք բերելու հարցը: Եվ սրան զուգահեռ, Ղարաբաղյան հարցի շուրջ Թուրքիայի միջամտության հնարավորությունները սահմանափակվում են:

Բացի այդ, կա նաև ՀՀ–ի և Վրաստանի մրցակցության հանգամանքը: Վրաստանը չի ցանկանա, որ ՀՀ–ի միջազգային հեղինակությունն ավելանա: Հաջորդը Ջավախքի հիմնախնդիրն է, որը փակված չէ: Դրա համար էլ Հայաստանի հետ կապված նման հարցերում ոչ թե բացասական, այլև թշնամական վերաբերմունք կա: 1990–ականներից մի դեպք հիշեցի: Վրաստանի խորհրդարանը թուրք խորհրդականներին էր ընդունում: Այդ ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահը կենաց է առաջարկում.

«Պետք է գնանք նրան, որ Երևանը դառնա միացյալ թուրքական պետության մայրաքաղաքը»»,–նշեց Հ. Չաքրյանը՝ հավելելով, որ Վրաստանի կողմից ի վնաս ՀՀ–ի միավորներ շահելու գաղափարախոսությունը մինչ օրս էլ շարունակվում է:

«Այս քաղաքականությունը միշտ է եղել: Իհարկե, կան նաև առողջ ու արդարամիտ ուժեր, որոնք նման դիրքորոշում չունեն: Բայց անկախ նրանից, թե ով է եղել իշխանության գլուխը, ի հաշիվ ՀՀ–ի թուրքերի մոտ միշտ էլ միավորներ են փորձել շահել»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բադալյան

 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia