Երբ հարուստը թքած ունի աղքատի վրա
POLITICSԱյսպիսի դարակազմիկ միտք արտահայտելու համար ՀՀԿ–ի բարձր էշելոններում ինչ «մեդալի» կարժանացնեն Հակոբ Հակոբյանին, գրում է «Փաստ» օրաթերթը:
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն օրերս տեսակետ էր հայտնել, թե «աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին հարվածի, ապա նրանց պետք է պաշտպանի թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:
Նման անթույլատրելի արտահայտությունն, անկեղծ ասած, ասոցացվում է իշխանությունների վարքագծին, որը լուռ, իր տեղում նստած, մամուլից է իմանում, թե իր երկրում ինչն ինչոց է:
Ուստի հնչեցված արտահայտությունն ընդամենը կարելի է իշխանությունների ինքնախոստովանությունը համարել սեփական ժողովրդի հանդեպ, քանի որ եթե իշխող կոալիցիան նման վերաբերմունք չունենար սեփական երկրի ու սեփական ժողովրդի հանդեպ, մենք այսօր բոլորովին այլ որակի ու մակարդակի երկիր կունենայինք:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



