Քաղբանտարկյալները կրկին բանտերում են. նշանակում է Հայաստան–ԵՄ համաձայնագիրը քաղաքական բարելավումների պոտենցիալ չունի
POLITICS«Փաստ» օրաթերթի վաղվա համարի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրումով փոխվո՞ւմ է Հայաստանի դերակատարությունը որպես քաղաքական սուբյեկտի:
– Ոչ: Ցավոք սրտի՝ ամենևին: Հայաստանը վաղուց քաղաքական օբյեկտ է և ոչ թե՝ սուբյեկտ: Եվ այս թույլ փաստաթուղթը չի կարող ազդել Հայաստանի որևէ կարգավիճակի վրա:
– Համաձայնագրի կնքումը ստիպողակա՞ն քայլ էր Հայաստանի համար. փակված են այլևս երկիր՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու մյուս ուղիները:
– Եթե կարծում ենք, որ սա մեծ ֆինանսական միջոցներ ներգրավելու պայմանագիր էր՝ ապա սխալվում ենք: Սա ավելի շուտ քաղաքական քայլ էր՝ այրված կամուրջի տեղում երկու կողմերից ճոճվող պարանից անցուղի կառուցելու համար: Ընդամե՛նը:
Անշուշտ, որոշակի ֆինանսներ կգան Հայաստան, բայց դա այն չէ՝ ինչ կարող էր լինել և, ցավոք, ամենևին տնտեսական փրկօղակի դեր չի կարող խաղալ:
Հարցազրույցի շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



