ՄԲ վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման քայլը նախագահական ընտրություններին:
«Մենք սովորաբար չենք մեկնաբանում հարցերը, որոնք կապված են այլ երկրներում ընտրություններին և թեկնածուների առաջադրման հետ: Այնպես որ շատ քիչ հավանական է, որ մենք կմեկնաբանենք այդ հայտարարությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ռիա-նովոստի»-ին պատասխանել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից:
Պուտինն այսօր հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2018 թվականին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



