Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Մութ պահեր կան. Ինչո՞ւ Թուրքիան բավարարեց Ադրբեջանի պահանջը

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Օրեր առաջ Թուրքիան բավարարեց Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը: Անդրադառնալով որոշմանը՝ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց, որ առհասարակ Արցախյան հակամարտության առումով Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին:

«Սա գաղտնիք չէ: Հենց այն փաստը, որ մինչ օրս հայ–թուրքական սահմանը փակ է, խոսում է այն մասին, որ այստեղ կա ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Ղարաբաղյան հարցը, որտեղ Թուրքիան միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին: Երկու օր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ կերպով հայտարարեց. ով մեզ հետ չէ, նա չի կարող տարածաշրջանում օգուտներ ունենալ, և հակառակը, ով մեզ հետ է, նա կշահի: Այստեղ Էրդողանն օրինակ էր բերել Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, ըստ որի՝ Վրաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ ունի, իսկ ՀՀ–ն՝ ոչ: Մտավորականների նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը նշված քարոզչության համատեքստում Թուրքիայի համար սովորական երևութ է»,– նշեց Մ. Խուդավերդյանը:

Միաժամանակ, թուրքագետը շեշտեց, որ ադրբեջանական ղեկավարությունը պաշտոնապես դեռևս մեկ ամիս առաջ էր բողոքել Թուրքիային.

«Այս հարցը դեռևս ձգձգվում էր: Ադրբեջանական մամուլում արդեն սկսվել էին հոդվածներ հրապարակվել այն մասին, որ եղբայրական Թուրքիան չի ցանկանում Արցախ այցելած մտավորականների նկատմամբ հետաքննություն սկսել:

Աղմուկը հասել էր այն աստիճանի, որ թուրքական կողմը, թեկուզեև Ադրբեջանին ինչ–որ բան ցուցադրելու նպատակով, սկսեց այդ հետաքննությունը: Սակայն այստեղ բավականին մութ պահեր կան: Մասնավորապես՝ թուրքական կողմն ինչո՞ւ հիմա սկսեց հետաքննությունը և ոչ երկու–երեք ամիս առաջ:

Մոտ երկու ամիս է անցել այն ժամանակահատվածից, երբ թուրք մտավորականներն այցելել են Արցախ, մինչդեռ Թուրքիան նոր է հետաքննություն սկսել: Կասկածելի է, թե նման խիստ պայմաններում թուրք մտավորականներն ինչո՞ւ համաձայնեցին այցելել Արցախ՝ շատ լավ իմանալով, թե ինչ է իրենց սպասվում Թուրքիայում: Ժամանակը ցույց կտա, թե այդ այցելությունն ո՞ւմ թույլտվությամբ և ի՞նչ հանգամանքներում է եղել»:

Հարցին, թե նշվածի վերաբերյալ ի՞նչ վարկածներ են շրջանառվում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Սկզբնական շրջանում, երբ ադրբեջանական կողմը պաշտոնապես բողոքեց Թուրքիային մտավորականների այցի առթիվ, Թուրքիայի ԱԳՆ–ն բավարարվեց հետևյալ խոսքերով. «Չնայած Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անդամները այցելել են Լեռնային Ղարաբաղ, սակայն այցը չի եղել թուրքական կողմի թույլտվությամբ և չի արտահայտում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը»:

Միևնույն ժամանակ, անկախ հայտարարությունից, հետաքննություն չսկսեցին: Ադրբեջանական մամուլում սկսվեցին հակաթուրքական հոդվածներ տպագրվել հենց այդ մասով: Ադրբեջանը դեռևս ինքն է վարկածներ փնտրում: Շրջանառվում է նաև վարկածը, թե հնարավոր է մտավորականները կապ ունեն գյուլենական շարժման հետ, դրա համար էլ առանց թուրքական կառավարության համաձայնության այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ ինչ–որ պրովոկացիաների և մանիպուլյացիաների ենթարկելով թուրքական իշխանություններին: Այսպիսի վարկածներ կան ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական հասարակության քննարկումներում»:

Թուրքագետի դիտարկմամբ, չեն բացառվում նաև ցուցադրական հետաքննությունն ու հարցաքննությունները, քանի որ հարցի շուրջ Ադրբեջանի կողմից բարձրացված աղմուկը բավականին մեծ է:

 

Աննա Բադալյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference