Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանը մշտապես զիջել է, առանց որևէ օգուտ քաղելու»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի ստորագրման փաստին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դրական է վերաբերվում: Ինչ վերաբերում է համաձայնագրի դրույթները կյանքի կոչելուն, ապա նա կարծում է, որ հրաշալի կլինի, եթե բոլոր կետերը իրականանան, բայցև մտավախություն ունի, որ մի շարք պատճառներով շատ կետեր պարզապես կմնան թղթի վրա:

«Հնարավոր է, որ իշխանությունները որոշ իմիտացիոն քայլեր անեն, բայց բովանդակային առումով, կարծում եմ, որ շատ դրույթներ կյանքի չեն կոչվի, քանի որ համաձայնագրի շատ դրույթներ վաղուց արձանագրված են մեր Սահմանադրությունում: Եվ ինչպես տեսնում ենք, դա էլ չի «օգնել» մեր իշխանություններին, որպեսզի բովանդակային որևէ քայլ անեն: Երկրորդ մտավախությունս այն է, որ մինչ այս համաձայնագիրը մենք ավելի վաղ տարբեր միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ ենք ստորագրել կամ իշխանությունները տարբեր գրանտներ են ստացել օրինակ՝ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու և այդ գործընթացը լավացնելու համար, բայց վերջին ընտրությունների ժամանակ տեսանք, որ ոչինչ էլ չբարելավվեց: Ընդհակառակը՝ ավելի վատացավ»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Թղթի վրա մնացած «բարեփոխումների» թեման շարունակելով` քաղաքական գործիչը թվարկեց նաև անկախ դատական համակարգի բացակայությունն ու անկայուն բիզնես միջավայրի առկայությունը, ինչը ըստ նրա, նույնպես խոչընդոտում է երկրի բնականոն զարգացմանը: Այս ամենը հաշվի առնելով է նա կարծում, որ այնուամենայնիվ դրանք կյանքի չեն կոչվի:

«Եթե իշխանությունները համաձայնագրի բոլոր դրույթները կյանքի կոչեն, ապա Հայաստանում ոչ միայն իշխանափոխություն, այլև՝ համակարգային փոփոխություն տեղի կունենա, ինչը գործող համակարգը երբևէ թույլ չի տա: Ու չնայած այս ընթացքում համակարգի բարեփոխման համար բավականին գրանտային ծրագրեր են «իրականացվել», բայց դրանից մեր կյանքն ավելի լավը չի դարձել:

Եվ շարունակում ենք ունենալ մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտները կոռումպացված են և ծառայում են ընդամենը մի քանի ընտանիքի շահերը սպասարկելուն, իսկ հանրային ռեսուրսը բաժանված և կենտրոնացված է մի քանի խմբերի միջև, որոնք նույնպես սպասարկում են այդ խմբերի շահերը: Եվ այս պայմաններում բնական է, որ ես թերահավատություն ունեմ, որ իշխանությունները բովանդակային առումով փոփոխություններ չեն իրականացնի»,– ասաց կուսակցության փոխնախագահը:

Նա չբացառեց, որ իմիտացիոն գործընթացներ բնականին նմանեցնելու համար իշխանությունները կարող են անգամ կեղծ ընդդիմություն ստեղծել, իսկ թե ինչ կլինի այդ ամենից հետո, Ա.Մարտիրոսյանը խոստովանեց, որ ինքն էլ չգիտի:

Խոսելով ռուսական հեռուստաալիքների բարձրացրած հիստերիայի մասին, նա նշեց, որ այն ընդամենը հայ իշխանավորներին ուղղված զգոնության կոչեր էին, որի նպատակը հայկական կողմին հիշեցնելն էր, թե՝ ով՝ ով է, որ հայերը հանկարծ չտարվեն եվրոպաներով ու մոռանան, թե ում թույլտվությամբ են այն ստորագրել:

«Բոլոր երկրներն էլ ինքնիշխանության հարցում որոշակի զիջումների են գնում, ի շահ իրենց երկրների առաջընթացի, բայց Հայաստանի պարագայում այդպես չէ: Հայաստանը մշտապես զիջել է առանց որևէ օգուտ քաղելու, ինչն էլ երկիրը հասցրել է այս իրավիճակին: Ինչ վերաբերում է ռուսական հեռուստաալիքների հաղորդումներին, ապա իմ կարծիքով դրանք ընդամենն արձանագրեցին այն, ինչ կա:

Մենք, իսկապես, երկար տարիներ անարժանապատիվ քաղաքականություն ենք վարել Ռուսաստանի հետ, և դա ոչ թե գործընկերային է եղել, այլ՝ վասալային հարաբերություններ: Եվ հեռուստաընկերություններն իրենց ռեպորտաժներով հայկական կողմին ընդամենը փորձեցին հասկացնել, որ պետք չէ ոգևորվել, ու դրանով ընդամենը մեր իշխանությունների հիշողությունը թարմացրեցին»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign