Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Խոշոր չափի թմրամիջոց ներկրելու գործի նախաքննությունն ավարտվել է

SOCIETY

ՀՔԾ լրատվական ծառայությունից Past.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին: 

Եվ այսպես. նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող, 15 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պետրոսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ծանոթ, նախկինում ավազակային հարձակման և շորթման համար դատապարտված Արթուր Մուրադյանի հետ` անձնական օգտագործման համար նրանից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հարցի շուրջ: Իր հանցավոր մտադրության իրագործման խոչընդոտները վերացնելու նպատակով Խ. Պետրոսյանը դիմել է քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հասմիկ Շանոյանին, որպեսզի վերջինս համապատասխան գումարի դիմաց թմրամիջոցը վերցնի Ա. Մուրադյանից և այն տեղափոխի ՔԿՀ:

Հ. Շանոյանը համաձայնվել է դատապարտյալի առաջարկին և այդ նպատակով հանդիպել Խ. Պետրոսյանի ծանոթ Ա. Մուրադյանին, նրանից վերցրել առանձնապես խոշոր չափի` 23,75 գրամ քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը և այն իր մարմնի ինտիմ մասում թաքցնելով տեղափոխել  է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Սակայն 20.07.2017թ.-ին թմրամիջոցը Հ. Շանոյանի մոտ հայտնաբերվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արդյունքում, Խ. Պետրոսյանի կամքից անկախ հանգամանքներով, վերջինիս կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հանցավոր մտադրությունն  ավարտին չի հասցվել:

Այսպիսով, Արթուր Մուրադյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար, Խաչատուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար, իսկ դրան օժանդակելու համար Հասմիկ Շանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Ա. Մուրադյանի և Հ. Շանոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns