Էդվարդ Նալբանդյանը վաղուց էր հայտարարել, որ մի երկիր կճանաչի՞ Արցախի անկախությունը. «Հրապարակ».
POLITICS«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մարտի 1-ին Արցախում գտնված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո էր դեռևս հայտարարել, որ մինչև տարեվերջ մի երկիր կճանաչի Արցախի անկախությունը: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին հիշեցրինք, որ տարին ավարտվում է, ե՞րբ տեղի կունենա ճանաչումը:
Պարզվեց՝ լրատվամիջոցները «խեղաթյուրել» են նախարարի խոսքը (չնայած այդ օրվա ողջ մամուլը ուղիղ մեջբերմամբ էր ցիտել նախարարին).
- Նայեք մեր կայքը, նախարարը չի ասել՝ կճանաչի, այլ ասել է՝ բացառված չէ, որ ճանաչի: Ասվածն ուժի մեջ է և հեռու չէ իրականությունից:
- Ե՞րբ կլինի «ասվածը:
- Ժամկետները դժվար է ասել:
- Իսկ հնարավո՞ր է ձեր կայքում են «խեղաթյուրվել» նախարարի մտքերը:
- Անհնար է. որևէ շեղում նախարարի ուղիղ խոսքից մենք երբեք թույլ չենք տալիս, խմբագրումներ արվում են, շեղումներ՝ երբեք:
- Իսկ ո՞ր երկրի մասին է խոսքը՝ Ուրուգվայի:
- Ոչ: Նախ՝ մեկ երկրով չի սահմանափակվում մեր աշխատանքը, և հետո՝ դիվանագիտական չէ մոտեցումը, երբ որևէ երկրի անուն է հնչեցվում:
- Նկատի ունեք դաշնակցականների «ոչ դիվանագիտությունն» Ուրուգվայի հարցո՞ւմ, ասում են՝ եթե նրանք չհնչեցնեին երկրի անունը, հնարավոր է Ուրուգվայը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը:
Այս հարցին արդեն պատասխան չհնչեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



