Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Իրանական լրատվամիջոցներում հայկական տեսակետը ներկայացնելն ազդակ է, որ Իրանն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում․ իրանագետ

POLITICS

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ իրանական լրատվամիջոցները վերջին շրջանում շատ են անդրադառնում Հայաստանին, ներկայացնում այստեղի բարձրաստիճան այրերի և նաև փորձագետների տեսակետները: Այս համատեքստում նա հիշատակեց «Իռնա» ինֆորմացիոն գործակալության հարցազրույցները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ: Նա նկատեց, որ վերջերս իրանական հայտնի, լայն լսարան ունեցող և նախագահ Հասան Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակետները ներկայացնող «Շարղ» օրաթերթում հրապարակված Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցն էլ լրացնում է այդ շարքը:

«Ակնհայտ է, որ դա իրանական կողմի վերաբերմունքի ցուցիչ է․ իրանցիները ոչինչ հենց այնպես չեն անում: Սա ազդակ էր՝ուղղված թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին, որ Իրանն իր դիրքորոշումներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում»,- նկատեց նա:

Նշենք, որ իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել իրանական լրատվամիջոցներում Արցախի մասին եղած վերջին անդրադարձների վերաբերյալ՝ նկատելով՝ «արցախյան շաբաթ է եղել»․ «Անցած օրերին Արցախը բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ էր ներկայացված պարսկերեն հեղինակավոր օրաթերթերում, որոնցից մեկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնվող շիայական պատմամշակութային հուշարձաններին և Արցախի կառավարության կողմից դրանց բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է նա:

Հետո ուշադրություն է հրավիրել «Շարղ» օրաթերթում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցի վրա: «Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»,- իրանական օրաթերթից հատված էր ներկայացրել Արմեն Իսրայելյանը:

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ իրանական մամուլում հայկական թեմաների հետ կապված ակտիվացման համար մենք պարտական ենք այն բավական երկար ժամանակ տարվող քաղաքականությանը, համաձայն որի, մի կողմից ՀՀ գիտական-հասարակական կառույցները, մյուս կողմից՝ իրանահայ համայնքը սերտ համագործակցության  են հասել՝ հայաստանյան շահերը, տեսակետները իրանական լրատվամիջոցներում ներկայացնելու հարցում:

«Մենք Իրանում ունենք բազմաթիվ բարեկամներ, որոնք ազդեցիկ դիրքեր ունեն ոչ միայն քաղաքական համակարգում, այլ նաև՝ լրատվական տիրույթում, և ակնհայտ է, որ առնվազն խելամիտ չի լինի, եթե մենք չօգտագործեինք այդ խողովակները, և այս առումով ակնհայտ է, որ նաև Իրանի և Հայաստանի շահերն են շատ խնդիրների շուրջ համընկնում»,- ասաց նա:

Իրանագետը նկատեց, որ ակնհայտ է, որ Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում: «Իրանի արտգործնարարի Երևանում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանը կողմ է խաղաղության և կայունության պահպանմանը, ինչը անուղղակի ակնարկ էր, որ ադրբեջանական կողմն է խաթարում խաղաղությունը և վտանգ է ներկայացնում այդ կայունության համար, ազդակներ են: Իրանի դիվանագիտական մակարդակով շատ չեզոք են և բալանսավորված, սա, իրոք օգուտ մեզ է, բայց կա նաև չերևացող իրանական դիրքորոշում, որի համաձայն, ներկայիս ստատով քվոն՝ Արցախի ներկայիս սահմանները պահելը բխում է նաև Իրանի շահերից»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանն իր ասածը պարզաբանեց․նախագահ Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակետները ներկայացնող լրատվամիջոցն Արցախի արտգործնախարարի դիտարկումները, թե Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, ներկայացրել են:

«Կարող ենք նման ձևակերպել, որ Իրանը սատարում է Արցախի դիրքորոշմանը տարածքների հարցում: Անշուշտ, իրանցիները երբեք նման ձևակերպումներ չեն անի, բայց իրականությանմեջ դա այդպես է»,- ասաց նա:

Արցախի վերաբերյալ իրանական կողմի «անուղղակի ազդակները», ըստ Վարդան Ոսկանյանի, միայն հայկական և ադրբեջանական կողմի համար չեն, նա նկատեց, որ Իրանը բազմաշերտ  հասարակական կառուցվածք ունեցող երկիր է․ «Գաղտնիք չէ, որ Իրանում կան նաև որոշակի հակահայկական ուժեր, դրանք գտնվում են, լուսանցքում և լուրջ ազդեցություն չունեն քաղաքական որոշումներ կայացնողների վրա։ Այնուամենայնիվ Իրանում կա հայամետ բավականին լուրջ զանգված, իսկ հայամետ լինելը բխում է Իրանի շահերից, մեր շահերն այս տարածաշրջանում գրեթե լիովին համընկնում են, անգամ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված հայկական և իրանական կողմերի մոտեցումը նույնն է»:

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign