Անցած երեք օրերին հանրապետությունում ավտովթարների հետևանքով մահացել է 3 մարդ
SOCIETYՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք։
Բացահայտվել է գողության և խարդախության 9-ական, յուրացման 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի ծառահատման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և անձի առևանգման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 31-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



