Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Փոխնախարարը վստահեցնում է`օրենսդրական փոփոխությունները կմեծացնեն արևային էներգետիկայի հզորությունները

SOCIETY

Էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում առաջարկված օրենսդրական փոփոխություններն ուղղված են մեծացնելու արևային էներգետիկայի հզորություններն ու մասսայականացնելու ինքնավար էներգաարտադրությունը: Այս մասին դեկտեմբերի 4-ին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով պարզաբանումներ ներկայացրեց  օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: «Մենք նպատակ ենք դրել մաքսիմալ զարգացնել ոլորտը, որպեսզի բոլոր առանձնատների, բազմաբնակարան շենքերի տանիքներում տեղադրվեն արևային վահանակներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայկ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական փոփոխություններով` իրավաբանական անձանց համար առաջարկվում է սեփական կարիքների համար արտադրվող էներգիայի 150 կՎտ սահմանաչափը հասցնել 500 կՎտ-ի։ «Իրականում սա շատ առաջանցիկ քայլ է, աշխարհի որևէ երկրում դեռևս այսպիսի պայմաններ չկան»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, ապա դրանցով կփոխվեն վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգավորման պայմանները, մասնավորապես, փոխհատուցման հաշվարկի մոտեցումը։ «Եթե այժմ փոխհատուցումն իրականացվում է ամսական կտրվածքով, ապա առաջարկվում է այն դարձնել տարեկան։ Տարեվերջին բաշխիչ ընկերությունն ամբողջ տարվա կտրվածքով կհաշվարկի ինքնավար արտադրողի հետ ունեցած փոխհոսքերը և միայն դրանից հետո կես գնով կվճարի ավել տրամադրված էլեկետրաէներգիայի դիմաց»,-նշեց փոխնախարարը: Նա հավելեց, որ սա հնարավորություն կտա սպառողներին տեղադրել ավելի մեծ հզորություններ և արևային կայանները դիտարկել նաև որպես ջեռուցման կազմակերպման միջոց։ Այսինքն՝ ամռանը արտադրել հավելյալ էլեկտրաէներգիա, այսպես ասած՝ ի պահ տալ ցանցին, իսկ ձմռանը հետ ստանալ նույն գնով։ Գործող օրենքն այդ հնարավորությունը չէր տալիս, որովհետև փոխհոսքերի հետ կապված հաշվարկը կատարվում էր ամսական կտրվածքով:

Հայկ Հարությունյանը նշեց, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար Հայաստանում ստեղծվել են ամենալավ պայմանները` ֆինանսական համապատասխան գործիքների ներդրում շուկայում, կարգավորման դաշտի պարզեցում, սարքավորումների ներմուծման հարկերի զրոյացում: Նա նկատեց, որ թե նախորդ տարվա, թե ընթացիկ տարվա գործողությունները բերել են ու հետագայում էլ կնպաստեն արևային էներգետիկայի հզորությունների կտրուկ ավելացմանը: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում առկա է ցանցին միացված 138 արևային  կայան` 1.5 մեգավատ հզորության, ևս 38-ը կառուցվում են: Նախարարության գնահատականներով` մինչ տարեվերջ նախատեսվում է ունենալ ցանցին միացված 200 կայան:

«Հայաստանում 2016 թվականի համեմատ 30 անգամ ավելացել է արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը, 10 անգամ էլ ավելացել է ներմուծող ընկերությունների թիվը: Այս պահին ունենք գործող երեք համակարգային կայան, որոնք միացված են ցանցին` մոտ 2.5 մեգավատ հզորությամբ, 1.5 մեգավատ հզորություն էլ ապահովում են տանիքներին տեղադրված վահանակները»,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ աճի տեմպերը կպահպանվեն նաև հաջորդ տարիներին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League