Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՌԱԿ-ը կրկին կոչ է անում կարգի հրավիրել դեսպանին ու ՀՀ ԱԳՆ խոսնակի խոսքի հակափաստարկ բերում

SOCIETY

«Հայկական ժամանակ»-ը նոյեմբերի 15-ին նամակ էր ստացել, որտեղ Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը մտահոգություն էր հայտնել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի գործելաոճի վերաբերյալ: Նամակի հեղինակի պնդմամբ՝ դեսպանը համառորեն ճնշել է տեղի Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված «Նեոս-Դեմոկրատիա» կուսակցության նախագահի քրոջը՝ Դորա Բակոյաննիսին ուղղված հրավերն ու ներկայությունը հայ համայնքնի կազմակերպած միջոցառմանը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով «ՀԺ»-ում հրապարակվածայդ հոդվածին, մեկնաբանել էր, որ ինչ-որ մարդկանց կողմից ՀՀ դեսպանի հասցեին անձնական վիրավորանքներով մեղադրանքները, մեղմ ասած, վայել չեն որեւիցե համայնքային կառույցի ներկայացուցչի համար, հատկապես, եթե նրանք իրենց համարում են մտահոգված՝ համահայկական օրակարգի հարցերով:

Ռամկավար ազատական կուսակցության մամլո դիվանն անդրադարձել է այս հրապարակումներին ու մեկնաբանությանը, նշելով, որ որոշ անձինք, որոնց ինքնությունից  ավելի վեր է նման լուրջ դիվանագիտական հարցերի շուրջ մեկնաբանություններ տալը, հայտնել են կարծիք մի հարցի շուրջ, որից գաղափար չունեն ու պղտորում են մարդկանց միտքը:

Ըստ ՌԱԿ հայտարարության, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի պահվածքը, մեղմ ասած, հեռու է դիվանագիտական անձի պահվածք կոչելուց, դրանով նա վնասում է ոչ միայն իրեն, այլեւ Հայաստան-սփյուռք հարաբերություններին, դեսպանը որոշ դեպքերում անգամ «չափն անցնում է»,- հայտարարում է ՌԱԿ-ն ու կրկին անգամ վերահաստատում Հունաստանում ՀՀ դեսպանի` դիվանագետին ոչ հարիր պահվածքն ու հրավիրում ուշադրության այդ անձի գործունեության շուրջ:

Ստորեւ ներկայացնում ենք Ռամկավար ազատական կուսակցության մամլո դիվանի հայտարարությունն ամբողջությամբ.

ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԱԽԱՒԵՐ ՄԻՋԱԴԷՊ

ԱԹԷՆՔԻ ՄԷՋ

Անցեալ Նոյեմբերի 12-ին Աթէնքի Intercontinental շքեղ պանդոկին մէջ տեղի ունեցաւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան 96-րդ տարեդարձի փառաւոր նշումը պաշտօնական ներկայացուցիչներու եւ գիտակից հոծ բազմութեան մը ներկայութեամբ:

Սակայն դժբախտաբար Աթէնքի մէջ Հ.Հ. դեսպանին կողմէ կատարուած ձախաւեր մէկ միջամտութեան հետեւանքով ստեղծուած դիւանագիտական միջադէպը տարբեր մեկնաբանութիւններով լայն արձագանգ գտաւ յատկապէս Հայաստանի մամուլին մէջ: Նոյնպէս Ռ.Ա.Կ. ի գլխաւոր կառոյցներէն դուրս ինկած հարցական անցեալ ունեցող բաժանեալներու խմբակ մը, որուն գլուխէն եւ հասակէն շատ վեր է այսպիսի ազգային դիւանագիտական լուրջ հարցերու մասին կարծիք յայտնելը , իրեն յատուկ սովորական հիւանդագին եւ շփոթեցուցիչ յայտարարութիւններով կը շարունակէ պղտորել միտքերը:

Սոյն գրութեամբ կ’ուզենք անդրադառնալ այդ միջադէպին որոշ մանրամասնութիւններով, հաւաստի տեղեկութիւն տալու համար խելամիտ մեր ընթերցողներուն. այս առիթով նաեւ լուրջ պատասխանատուութեան գիտակցութեան կը հրաւիրենք տեղւոյն կարգ մը պետական, եկեղեցական եւ համայնքային պատասխանատու անձնաւորութիւնները որոնք երբեմն կը փորձուին իրենց անձնական կողմնակցական տկարութիւնները դրսեւորել եւ զանոնք գերադասել իրենց պաշտօնական հանգամանքներէն վեր:

Հայաստանի դեսպանները ընդհանրապէս իրենց պատասխանատուութեան քաջ գիտակից լուրջ դիւանագէտներ են, անոնցմէ ոմանք սակայն հազուագիւտ պարագաներու մէջ կը գտնուին լուրջ թերացումի մէջ վնասելով Հայաստանի ինչպէս նաեւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններու գերագոյն շահերուն:

Այսպիսի պարագաներուն, քննադատութիւններ զանց առնողները ուղղակի կը վնասեն հայրենիքի շահերուն:

Երեւանի մէջ Սեպտեմբեր ամսուն կայացած 6-րդ Հայաստան-Սփիւռք  Համագումարի խոր տպաւորութիւնը տակաւին թարմ է ու վառ է բոլոր  մասնակիցներու մտքերուն մէջ: Պատգամը՝ «Բարգաւաճ Հայաստան, Անկախ Արցախ եւ միացեալ Սփիւռք» տակաւին կ’արձագանգէ բոլորիս միտքին մէջ: Այս պարագաներուն տակ պիտի ակնկալուէր ու հայրենիքի ներկայացուցիչները իրենցմէ ակնկալուած հասուն դիւանագիտութեամբ եւ համայնքային յարաբերութիւններու նուրբ հասկացողութեամբ սատարէին միասնականութեան:

Արդարեւ, բացայայտ է որ այսպիսի հասկացողութիւն եւ համապատասխան վերաբերում ամբողջովին խորթ է Աթէնքի մօտ Հայաստանի Արտակարգ եւ Լիազօր Դեսպան, Պարոն Ֆատէյ Չարճօղլեանին:

Իր հարցական վարմունքին նկատմամբ այս օրերուն մեր կատարած  արտայայտութիւններուն պատճառը Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան 96-րդ Տարեդարձի յիշատակումի հանդիսութիւնն էր Աթէնքի մէջ, Կիրակի, Նոյեմբեր 12-ին: Արդարեւ օրուան պաշտօնական բանախօսներէն մին պիտի ըլլար Յունաստանի նախկին արտաքին գործերու նախարարը, այժմ ընդդիմադիր կուսակցութեան պատկանող, որ ըստ հաւաստի տեղեկութիւններու, այժմ մեծ հաւանականութիւն ունի յաջողելու եւ բանալի դիրք ունենալու Յունաստանի յառաջիկայ ընտրութիւններուն:

Աթէնքի Ռամկավար Ազատական Կուսակցութեան ղեկավարները քաջ գիտակից էին այս տիկնոջ դիրքորոշման մասին Արցախի եւ Հայաստանի նկատմամբ անցեալի ունեցած մի քանի առիթներով կատարած արտայայտութիւններուն:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League