Կոռուպցիան համակարգային է. ԵՄ–ն կկարողանա՞ ստիպել, զուգակցել «մտրակի և բլիթի» քաղաքականությունը
POLITICS«Փաստ» օրաթրթի վաղվա համարի հյուրն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը
– Պարո՛ն Հոկտանյան, ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա դրույթով կողմերը պետք է համագործակցեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման շուրջ: Համաձայնագրում հղում է արվում միջազգային իրավական փաստաթղթերին: Որքանո՞վ է առանցքային և պարտավորեցնող կոռուպցիայի դեմ պայքարի դրույթը:
– Որքան նախկինում, այնքան էլ՝ հիմա: Գիտեք, առհասարակ, տեքստերում խստությունը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև ՀՀ–ն դեռ վաղուց տարբեր պարտավորություններ է ստանձնել: Այդ պարտավորությունները կատարում է, և կատարելու արդյունքում ոչինչ չի փոխվում: Այստեղ խնդիրն այլ է: Ես քաղաքական խնդիր եմ տեսնում: Զուգակցելով «մտրակի և բլիթի» քաղաքականությունը, ԵՄ–ն որքանո՞վ կկարողանա ստիպել, որ ՀՀ–ն այդ ամենը կատարի: Առայժմ դա ԵՄ–ին առանձնապես չի հաջողվել: Որոշ օրենսդրական փոփոխություններ են եղել, բայց դրանից այն կողմ՝ ոչինչ: Իսկ նման արդյունքի պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է: Ընդամենն օրենքներ, և կաշառք վերցնողների՝ հիմնականում ձևական հայտնաբերումներ:
Մանրամասները՝ օրաթերթի վաղվա համարում:



