Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մովսես Հակոբյանը բավարար ու գոհացուցիչ է գնահատում Արցախում համահավաք զորախմբի զորավարժությունները

SOCIETY

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտապի պետը բավարար ու գոհացուցիչ է գնահատում Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի անցկացրած զորավարժությունները: Ինչպես Արցախից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը նշեց, որ զորավարժությունները փաստեցին՝ տեխնիկան մարտունակ վիճակում է, անձնակազմը պատրաստ է կրակ վարելու: «Հրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել ու իրենց որոշումները իրականություն դարձնել»,-ասաց նա։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ ռազմավարությունը պաշտպանողական էր, բայց պաշտպանողական օպերացիան իր մեջ ներառում է նաև հարձակողական ու հակահարձակողական օպերացիա։ «Հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախել, այն հակառակորդին, որը կփորձի հատել Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության սահմանը: Արցախին ու Հայաստանին լավ պատրաստված զինվորներ պետք են, բայց գերագույն խնդիրը ներդաշնակ ստորաբաժանում ունենալն է»,- ընդգծեց Հակոբյանը:

Զորավարժությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Լևոն Մնացականյանը, զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչները:

«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաևնշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակինև ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցինձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքերցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ ևպոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մերսահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմշնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենցնպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասաց Նախագահ Սարգսյանը: Նա խրախուսեց ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Համահավաք զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը նշեց, որ զորավարժության նպատակն է բնագծերի զբաղեցումը և պաշտպանության անցումը՝ ստուգելու զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը, կատարելագործելու նրանց մարտական ունակությունները, ներդաշնակելու հարձակվողական օպերացիան: «Ուսուցանել ենք  ծառայության պետերին, զորամասերի  և ստորաբաժանումների հրամանատարներին հարձակվողական օպերացիայի  նախապատրաստման և վարման գործում, ինչպես նաև կատարելագործել հրամանատարների հմտությունները հապճեպ պատպանության անցած հակառակորդի ջախջախումը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց Փարվանյանը:

Զորավարժությունն անց է կացվել  տարբեր ստորաբաժանումների հետ միասին, որոնք կատարել են նույն ժամանակում նույն խնդիրները: 

«Ըստ զորավարժության խնդրի՝պայմանական հակառակորդը ճեղքել է մեր  առաջնագիծը: Զորախումբը խնդիր ունի կանգնեցնելու հակառակորդին, ստիպելու նրանց անցնել հապճեպ պաշտպանության և ճեղքելու պայմանական հակառակորդի պաշտպանությունը՝ մաս առ մաս ջախջախելով նրանց զբաղեցրած դիրքերը»,- ասաց Փարվանյանը:

Զորավարժություներին մասնակցել են բոլոր զորատեսակները՝ մի քանի հարյուր միավոր տեխնիկայով:

«Հատկանշական է այն, որ մեր զորախումբի առջև խնդիր է դրված ոչ միայն կանգնեցնելու  պայմանական հակառակորդին,  այլ նաև մեծ մասշտաբով հարձակում իրականացնելու: Համագործակցող համահավաք զորախմբով  նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում»,- եզրափակեց Փարվանյանը:

Կարեն Խաչատրյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League