Վանաձորի լուսաֆորները տեւական ժամանակ չեն աշխատել
SOCIETYՎանաձորում այսօր տեղի ունեցած էլեկտրաէներգիայի լարերի վթարի պատճառով տեւական ժամանակ չեն աշխատել քաղաքի գլխավոր՝ Տիգրան-Մեծ Գարեգին-Նժդեհ եւ Լուսավորիչ-Խորենացի խաչմերուկների լուսաֆորները:

Վարորդների ահազանգերից անմիջապես հետո, Լոռու ճանապարհային ոստիկանները ժամեր շարունակ կարգավորել են խաչմերուկներում երթեւեկությունը:

Էլեկտրամալուխների վթարն առաջացել էր Վանաձորի ավտոկայանի հարեւանությամբ: Ժամը 18-ի սահմաններում վթարը վերացվել է, լուսաֆորներն էլ սկսել են անխափան աշխատել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



