Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է անփոփոխ
INTERNATIONAL NEWSԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



