Սյունիքում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների 54,5%–ը
SOCIETY«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադաձել է Սյունիքի մարզի գործազրկության ցուցանիշներին:
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով 2017 թվականի նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Սյունիքի մարզում կազմում է 3,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15,9%–ով: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91,6%–ը կամ 3,3 հազար մարդ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16,5%–ով:
Սյունիքում գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազում է 68,9%, երիտասարդներինը՝ 20,1%, հաշմանդամություն ունեցող անձինք՝ 5,2%:
Գյուղերի բնակիչները գործազուրկների թվի 34,4%–ն են կազմում:
Հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 10,4%–ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 26,3%–ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 8,8%–ը, միջնակարգ ընդհանուր՝ 49,9%–ը: Իսկ հատուկ ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները կազմում են գործազուրկների 4,6%–ը:
Ըստ Զբաղվածության պետական գործակալության հրապարակած տվյալների՝ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման ոլորտի մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների 54,5%–ը:
Այստեղ աշխատանք չունեցողների 20,1%–ը 16–29 տարեկան անձինք են: 30–44 տարեկանները գործազուրկների 39,3%–ն են կազմում:
45–54 տարեկանների 21,6%–ն աշխատանք չունի, իսկ 55–ից բարձր տարիքի անձինք գործազուրկների 19%–ն են կազմում:



