Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ապօրինի ծառահատումների դեպքերով քրգործը՝ պաշտոնատար անձանց մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

SOCIETY

«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում 2015թ. նոյեմբերին անհայտ անձանց կողմից բազմաթիվ ծառերի ապօրինի հատման քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «Դեռևս 2015թ. նոյեմբերին մի քանի լրատվամիջոցների  կողմից հրապարակված հոդվածների վերաբերյալ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել են  բազմաթիվ ծառեր:  

 Հիշյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի և Գյուլագարակի անտառպետությունների պահաբաժիններում իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված հաճարենի ու բոխի տեսակի ծառերի կոճղեր:

 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի անտառհատումները կանխելու և ի հայտ բերելու ուղղությամբ, ժամանակին չի հայտնաբերվել և չի արձանագրվել 98 ծառերի ապօրինի հատման փաստը: Հիշյալ ապօրինի հատումների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 7.167.000 ՀՀ դրամի վնաս:

2016 թվականի  դեկտեմբերի 26-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով պետությանը էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Քրեական այս գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահ Կ. Բ.-ն 2015 թվականի ընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով պատշաճ կարգով չի վերահսկել պահաբաժնի տարածքը, որի պատճառով ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից հիշյալ պահաբաժնից ապօրինի հատվել են ընդհանուր 45 ծառեր, որի արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է էական գույքային՝  ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամի  վնաս:

Դրանից հետո Կ. Բ.-ն իր պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը կոծկելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասը անձամբ չհատուցելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝  իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր 2 ծանոթներին՝ որպես իր կողմից հայտնաբերված  անտառխախտողների ներկայացրել է  «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ  և հայտնել, թե իբր հայտնաբերել է անտառխախտներին: Կազմվել են կեղծ անտառխախտման արձանագրություններ, այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք և չարաշահվել պաշտոնեական լիազորությունները:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Պարզվել է նաև, որ քաղաքացի Հ. Մ.-ն, Կ.Բ-ի խնդրանքով, նրան, որպես ծանոթի օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2015 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Բ.-ի հետ ներկայացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ և հաստատել Կ. Բ.-ի հայտնած այն տեղեկությունը, թե իբր Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնից բոխի և հաճարենի տեսակի թվով  7 ծառերը ինքն է ապօրինի հատել: Օժանդակելով Կ. Բ.-ի պաշտոնեական կեղծիք կատարելուն, նա  ստորագրել է կեղծ անտառխախտման արձանագրությունը:

Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի  38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետ Հ. Խ.-ն և նույն անտառպետության 15-րդ պահաբաժնի անտառապահ Հ. Ք.-ն 2015 թ. ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, պատշաճ հսկողություն չեն իրականացրել բոլոր տեսակի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու համար, պահաբաժնի ամբողջ տարածքում տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել՝ այն թողնելով առանց հսկողության: Արդյունքում մի խումբ անձինք, օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից  ապօրինի հատել են ընդհանուր թվով 53 ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով էական գույքային՝ ընդհանուր 5.247.000 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անտառապետին և անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, վերջինիս օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:              

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns