Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին
SOCIETYՀայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Կհրապարակվի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, դուք այդ մասին կիմանաք»:
Ճշտող հարցին` այսինքն, հրամանագիրը կա՞, Զաքարյանը պատասխանեց. «Երբ որ հրապարակվի հրամանագիրը, կիմանաք»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



