Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Արտաշես Գեղամյան. Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին

SOCIETY

 «Արմենպրեսը» ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը: 

Երբ ըստ իս, նման բախտորոշ հարց է քննարկվում, մենք անպայման պարտավոր ենք հաշիվ տալ մեզ, թե աշխարհաքաղաքական որպիսի զարգացումների պայմաններում է դա արծարծվում: «Աշխարհաքաղաքական զարգացումներ» ասելով` ես ի նկատի ունեմ վերջին ժամանակներս տեղ գտած մի շարք իրադարձություններ:

Իրադարձություն 1. Նոյեմբերի 11-ին Վիետնամում՝ Դանանգում ԱԽՏՀ-ի անդամ երկրների խորհրդաժողովի «դաշտում», Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին աննախադեպ մի հայտարարություն Սիրիայի հարցում համագործակցելու և Իսլամական պետությանը պարտության մատնելու կապակցությամբ: Դրանից 17 օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանեց Սոչի: Նախքան Ռուսաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպելը՝ Էրդողանը Սիրիայի հարցից զատ, հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների հարցը: Նշենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած բանակցությունների ավարտին, ինչպես հաղորդում է star.com.tr կայքը, Թուրքիայի ղեկավարը փաստորեն խոստովանել էր, որ Մոսկվան չի պատրաստվում այդ հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչին անհամբեր սպասում էին Անկարան և Բաքուն: «Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Ավելի վաղ ընդունվել էր որոշում 7 օկուպացված շրջաններից 5-ի վերաբերյալ: Մենք հանգեցինք նրան, որ այդ որոշումները պետք է կատարվեն. պարոն Պուտինը դրական է տրամադրված, բայց, ինչպես ես հասկացա, հատուկ հույսեր չի փայփայում: Անձամբ ինձ թվում է, որ նրա անհուսությունը կապված է երկու երկրների (Հայաստանի և Ռուսաստանի – խմբ.) հարաբերությունների հետ» – ասել է Ռ. Էրդողանը:

Իսկ մեկ շաբաթ առաջ էլ կայացավ Էրդողան - Ռոհանի - Պուտին համատեղ եռակողմ հանդիպումը, ուր նույնպես քննարկվեց սիրիական կարգավորման հարցը: Նշեմ, որ այդ հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Հորդանանի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների հետ: Հատկանշական է, որ որևէ եվրոպական լիդերի հետ սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ՌԴ նախագահը ոչ հեռախոսազրույց, ոչ էլ քննարկումներ չէր անցկացրել:

Իրադարձություն 2. Նման պարագաներում ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընդունվում է «Արևելյան գործընկերության» համաժողովի հայտարարագիրը, որի երկրորդ հոդվածը հաստատում է համաժողովի մասնակիցների հանձնառությունը «ամրապնդել ժողովրդավարությունը, իրավունքի և հիմնարար ազատությունների գերակայությունը, ինչպես նաև պաշտպանել միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, օժանդակել իր բոլոր գործընկերների տարածաշրջանային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»: Ընդ որում` Բրյուսելում ընդունված փաստաթղթում, ի տարբերություն Եվրոպայի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ ընդունված Հայտարարությունների, Հայտարարագրերի ու բանաձևերի, ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին: Դա նշանակում է, որ Եվրամիությունը վերանայում է իր քաղաքականությունը` կապված Ռուսաստանի հետ:

Հատկանշական է, որ այդ ընթացքում հետաքրքիր հաղորդումներ և հրապարակումներ են հայտնվել Եվրանյուզում, և արևմտյան այլ հեղինակավոր պարբերականներում, ուր մասնավորապես, ահազանգվում էր, թե մի շարք եվրոպական երկրներում գրանցվել է կոռուպցիայի աճ և այդ կապակցությամբ հղումներ էին արվում «Եվրոբարոմետր»-ի ուսումնասիրություններին: Նրանց, ովքեր կկամենային ծանոթանալ դրանց, ես սիրով կարող եմ տրամադրել նման վերլուծություններ պարունակող հոդվածների լինքերը:

Այս ամենով հանդերձ եկեք վերհիշենք, որ 2015 թ. «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի նախաշեմին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ իր գլխավորած կառավարությունը հարգանքով և ըմբռնումով է վերաբերվում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը՝ անդամակցել ԵԱՏՄ-ին: Անգելա Մերկելի այդ հայտարարությունից երկու տարի անց, եվրոպացիները Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման կապակցությամբ քանիցս նշել էին և նույնիսկ հատուկ շեշտում էին, որ Հայաստանի հետ ստորագրված Համաձայնագրի և ոչ մի դրույթ ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ  ստանձնած պարտավորություններին: Սույնը ի՞նչ է նշանակում: Ես համոզված եմ, որ դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին առ այն, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ անհաղթահարելի և ոչ մի խնդիր չունի, վկան Հայաստանի հետ կնքվելիք Համաձայնագիրը: Այլ կերպ ասած բացառիկ կարևորություն է տրվում Հայաստանի Հանրապետությանը, նրա լուրջ արտաքին քաղաքականությանը, որի արդյունքում մեր երկիրը հաջողում է սերտորեն և թափանցիկ համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո և ավելին, դրանք հիմա ավելի են խստացվում: Բացի այդ, Հայաստանը, որը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում  դաշնակցային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ, մշտապես հայտարարել է ԵՄ-ի հետ գործակցելու պատրաստակամության մասին:

Եվ այսուամենայնիվ նման պարագայում, համաձայնագիր կնքելով Եվրամիության հետ, թվում է, մենք պարզապես պարտավոր ենք օգտվել մեզ համար աննախադեպ բարենպաստ իրավիճակից, որը հնարավոր է դարձել մեր երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարության ջանքերի շնորհիվ: Այո, հենց Նախագահի գործունեության արդյունքում, քանի որ Սահմանադրության համաձայն հենց նա է պատասխանատու մեր պետության արտաքին քաղաքականության համար, երբ նա դառնում է համաշխարհային քաղաքականության ինքնուրույն լուրջ գործոն:

Իրադարձություն 3. Դրան զուգահեռ` մենք ականատես ենք, թե ինչպես է միջազգային հարաբերությունների ոլորտում Ադրբեջանն, ըստ էության, հայտնվում խաղից դուրս վիճակում:

Այսպես ուրեմն. Եթե այս համատեքստում անդրադառնանք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդրին, ապա այս համապատկերում առնվազն պետք է արձանագրենք, որ Ազգային Ժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկությունը ժամանակավրեպ է: Բայց  և միաժամանակ նշենք, որ նման քննարկումը, ինչ խոսք, անհրաժեշտ էր, քանզի ցցուն դարձրեց այն ռեսուրսներն ու ռեզերվները, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ և  որոնք, ավա՜ղ, առ այսօր մինչև վերջ չեն օգտագործվում, իսկ առանձին դեպքերում էլ միանգամայն արդարացի քննադատության են ենթարկվում: Սա է այն իրողությունը, որը մենք պետք է որպես լայն այս քննարկումների արդյունք (նկատի չունեմ միայն ես իմ ելույթը), այլ, ավելի ընդգրկուն ընկալենք` յուրաքանչյուրս մնալով սեփական համոզմունքներին, խորհենք, թե որն է մեր այն հաջորդ քայլը, որ պիտի մեր երկրին հնարավորություն ընձեռի թեկուզ մեկ սանդղակով էլ ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ, ծանրակշիռ սուբյեկտի դերը գոնե առնվազն մեր տարածաշրջանում:

Եվ քանի որ խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ խոսք գնաց նաև պոեզիայից, ես էլ մի մեջբերում անեմ` կապված Ռուսաստանի հետ, որ իմ կարծիքով, ավելի վառ, քան Ֆյոդոր Տյուտչևը, ոչ ոք չի տվել.

«Умом Россию не понять

Аршином общим не измерить:

У ней особенная стать –

В Россию можно только верить»

Եվ ավելացնեմ. մեր Ջիվան Թորոսյանի հայրենակցի, ներողություն, Շիրակ Թորոսյանի հայրենակցի՝ Ջիվանու խոսքը, թե`

«Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ »: Խելքի աշեցեք…

Շնորհակալություն:

* * *

Հետգրության փոխարեն. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, տեղի ունեցավ մի շատ հաճելի անակնկալ: Աշխարհահռչակ մեր հայրենակից կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանը ինձ պատիվ արեց` ընծայելով իր բացառիկ հետաքրքիր, գիտության մեր պատկերացումներում հեղափոխական ճեղքման ներուժ ունեցող «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն թարգմանությունը: Ակամա մտածեցի, թե աշխարհաքաղաքական արդի բարդ զարգացումների ֆոնին որքան պահանջված կլինի, եթե մեր ազգը Երկիր մոլորակի ժողովուրդներին ներկայանա ամենահեղինակավոր միջազգային գիտական մրցանակի արժանի այսօրինակ լուրջ «այցեքարտով»: Եվ ճիշտ չի լինի արդյոք, որ այս հարցում առաջին քայլը մենք անենք` Արտավազդ Փելեշյանի գրքի անգլերեն թարգմանության գոնե սեղմագիրը ներկայացնելով “My universe and the Peleshan Matrix” միջազգային լայն հանրությանը: Ախր մեր փոխարեն դա ոչ ոք չի անի…

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns