Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր ծրագրերը՝ մոտ մեկուկես տարի հետո, իսկ ստենտների գները կիջնեն մի քանի ամսից

SOCIETY

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ լրագրողների հանդիպումը թեև առանց փողկապի ձևաչափով չէր, բայց բավականին բաց ու անկեղծ միջավայրում ընթացավ: Նախարարի աշխատասենյակի պատին այն ծրագրերի «գրաֆիկներն» էին, որոնք ընթացքի մեջ են: Ու թեև այդ պահին ոչ բոլոր ծրագրերն էին պատի վրա դիրքավորվելու բախտին արժանացել, բայց դա չխանգարեց, որ դրանք անհրաժեշտության դեպքում մանրամասն ներկայացվեն:

Ու թեև այդ պահին նախարարության աշխատանքի մասին փաստող միակ աղբյուրը պատին կախված գունավոր գրաֆիկներն էին, բայց ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր դրանք մանրամասն ընթերցել ու հասկանալ, թե ինչն ինչոց է:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի գրաֆիկին, ապա նախարար Ալթունյանը նշեց, որ այն տրոհված և ներկայացված է բոլոր գրաֆիկներում, իսկ նախարարը թուրը ձեռքին սպիտակ ձիու վրա նստած անձնավորությունը չէ, ով կարող է «վազել» կոռուպցիոների հետևից և պայքարել դրա դեմ:

«Փաստը» փորձեց պարզել, թե նշված ծրագրերը երբ տեսանելի ու ընկալելի կլինեն հասարակության համար: Մասնավորապես, երբ քաղաքացին իրեն ավելի պաշտպանված կզգա և տարբեր պատճառներով չի վախենա գոնե տարին մեկ անգամ առաջնային բուժհաստատությունում ստուգում անցնել:

Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելուց հետո չափելի կլինի ամեն ինչ, այդ թվում՝ թե քանի անգամ է մարդը մտնում իր ընտանեկան բժշկի մոտ, որպեսզի բուժի այս կամ այն հիվանդությունը: Համակարգն ամենայն հավանականությամբ լիարժեք կգործի 2018 թվականի վերջին, սակայն համակարգից օգտվելու համար դասընթացներ կազմակերպելու գործընթացն էլ եթե ավելացնենք, ապա հույս կա, որ 2019–ից այս համակարգը կդառնա ժողովրդի առաջնային առողջության պահպանման երաշխավորը:

«Համակարգը թույլ կտա վերահսկել, թե, օրինակ, քանի անգամ է այս կամ այն մասնագետի վերահասցեագրում իրականացվել, բուժման ընթացքում ինչ դեղեր են օգտագործվել, և արդյո՞ք դրանք համարժեք թանկարժեք դեղերը չեն: Եթե թվերի աճ արձանագրվի, ապա դա հնարավորություն կտա ենթադրել, որ տվյալ բժիշկը չի ղեկավարվում այն կանոնակարգերով և ուղեցույցներով, որ ներկայացված են: Նման ոճով աշխատող բժշկի հանդեպ ներքին վերահսկողական գործառույթներ կսկսվեն իրականացվել: Այսինքն, այս համակարգը թույլ կտա քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն և դարձնել ավելի պաշտպանված»,– ասաց Լ. Ալթունյանը:

Խոսելով նախարարության կողմից մշակվող և ներդրվող խաղի կանոնները մասնավոր բուժհաստատություններում չիրականացնելու և դրանք շրջանցելու մասին, առողջապահության նախարարն ասաց, որ դրանց վերահսկողությունն իրականացվում է մի քանի ուղղություններով:

«Նախարարությունը թելադրում է խաղի կանոնները` լիցենզավորման, ինչպես նաև շուկայում ամենախոշոր գնորդը լինելու շնորհիվ: Այսօր մենք գնում ենք 80 միլիարդ դրամի բուժծառայություններ և, լինելով ամենամեծ գնորդը, մենք ենք թելադրում խաղի կանոնները: Ամենախոշոր գնորդը լինելով, մենք ասում ենք՝ տվյալ հիվանդությունը պետք է այս էտապներով բուժվի և թելադրում ենք նաև այն գործելակարգը, որն անհրաժեշտ է մեզ: Ինչ վերաբերում է լիցենզավորման օրենքի կատարմանը, ապա այն վերահսկում է պետական տեսչական մարմինը»,– ասաց Լ. Ալթունյանը:

Խոսելով սրտի անվճար ստենտավորման վրա ծախսվող գումարի նվազման մասին, նախարարն ասաց, որ հաջորդ տարվա գարնանից արդեն ստենտներ ձեռք բերելու պայմանագրերը բուժհաստատությունների հետ կկնքեն նոր սակագնով: Եվ հաջորդ տարվանից դեղապատ ստենտի գինը առաջիկայում կնվազի մինչև 700 հազար դրամ:

«Դա հնարավոր դարձավ կենտրոնացված գնում իրականացնելու շնորհիվ: Մենք հաշվարկեցինք պահանջվող ծավալը, առաջարկեցինք մատակարարներին և հնարավորություն ունեցանք մոտավորապես 50% ավելի էժան գնով ձեռք բերել այն: Ինչ վերաբերում է որակին, ապա այն միայն կլավանա, քանի որ մենք ձեռք ենք բերելու աշխարհի ամենալավ ընկերությունների արտադրանքը, և մենք էլ վերահսկողություն կիրականացնենք, որ անհայտ ծագում ունեցող և ճամպրուկներով ներկրված որևէ ստենտ չօգտագործվի պետպատվերով հիվանդների բուժման ժամանակ»,– ասաց Լ. Ալթունյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League