Yerevan, 05.November.2025,
00
:
00
BREAKING


Հայաստան–Եվրամիություն համաձայնագիր. կասկածներ, մտավախություններ

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը

 

Պարոն Ռուբինյան, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ձեզ հույսեր ներշնչո՞ւմ է, որ մեր երկրում դրական փոփոխություններ կլինեն:

– Համաձայնագիրը, անշուշտ, հույսեր ներշնչում է: Բայց մեր այսօրվա իշխանությունները հույսեր չեն ներշնչում: Վստահ չես, որ համապատասխան կամք կդրսևորեն, որպեսզի կյանքի կոչեն համաձայնագրում ամրագրված դրույթները:

 

Այդ դեպքում իշխանությունների ինչի՞ն էր պետք նման համաձայնագիր կնքելը:

– Իշխանություններին պետք էր, որպեսզի ցույց տան, թե ժողովրդավար են կամ ձգտում են ժողովրդավարության: Որպեսզի ձև անեն, թե հարգում են մարդու իրավունքները: Եվ ամենակարևորը՝ համաձայնագիրը նրանց անհրաժեշտ էր, որպեսզի Եվրոպական մությունից փող ստանան:

 

Իսկ, Եվրոպական միությունն այդքան միամի՞տ է, որ փող տա ու չհետևի արդյունք լինո՞ւմ է, թե՝ ոչ:

– Չէ, այդքան միամիտ չեն նրանք: Իրենց հնարավորությունների չափով կհետևեն: Իսկ եթե հանկարծ այդ գործն էլ ընկնի նրանց փչացած ֆունկցիոներների ձեռքը, կարող են մի փոքր էլ իրենց ձեռքերը տաքացնել այդ փողերի վրա: Այնպես որ, միանշանակ չէ այդ հարցը:

 

Համենայն դեպս, դրական տեղաշարժեր չակնկալե՞նք հիմա:

– Այսպես ասեմ՝ հույս ունենանք: Բայց եթե մենք շատ ենք ուզում, որ համաձայնագրի դրույթները կյանքի կոչվեն, պետք է մեծ ճնշում գործադրենք օրվա իշխանությունների վրա, իսկ հաջողելու դեպքում նույնիսկ ռադ անենք նրանց: Ու պրծնենք:

 

Բայց մենք ունե՞նք այդպիսի հասարակություն: Կամ որ նույնն է՝ մեր հասարակությունն ունի՞ այնպիսի գիտակցականություն, որպեսզի ճնշում գործադրի իշխանությունների վրա և պարտադրի իր ուզածը:

– Երբ ես նայում եմ ինձ, իմ շրջապատի մարդկանց, ձեզ, ձեր լրագրողական համայնքին, ապա պատասխանս միանշանակ «այո» է: Բայց երբ նայում եմ իշխանության կերակրատաշտակին ձգտող այն մարդկանց, որոնք իրենց պատիվն ու արժանապատվությունը մի կողմ դրած, ամեն գնով փորձում են որկորները լցնել, հիասթափվում եմ: Այնպես որ, այդ հարցը ևս կրկին միանշանակ չէ:

 

Իսկ որո՞նք են առավել մեծաթիվը մեր հասարակության մեջ, ովքե՞ր են առավել ուժեղ, ո՞ւմ ձեռքն ավելի մեծ ռեսուրս կա…

–Ես կարծում եմ, որ շատը Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներն են: Պարզապես մենք այժմ ապրում ենք ժամանակավոր մակընթացության պայմաններում: Բայց վաղ թե ուշ կգտնվեն և՛ առաջնորդներ, և՛ ժողովուրդը ոտքի կկանգնի: Քանզի այն իշխանության որակը, որն այսօր ունենք, մեր ժողովրդի համար անհանդուրժելի է:

 

Այս համաձայնագիրը հնարավորություն կտա՞ դիվերսիֆիկացնել մեր ազգային անվտանգության հետ կապված հարցերը:

– Եթե այն դիտարկենք որպես առաջին փոքրիկ քայլ՝ այդ ուղղությամբ արված, ճիշտ կլինի: Բայց եթե մտածենք, թե միանգամից կհավասարակշռվի ամեն ինչ, միամտություն կլինի: Քանզի մենք գիտենք, որ խիստ անհավասարակշիռ է եղել մեր երկրի արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում էլ դարձել ենք Կրեմլի խամաճիկ–պետություն:

 

Իսկ Ռուսաստանը հեշտությա՞մբ ձեռք կքաշի մեր երկրի վրա ունեցած իր իրավունքներից:

– Ո՛չ, իհարկե: Պարզապես պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ միջազգային թատերաբեմում Ռուսաստանը, ըստ էության, տանուլ տվող պետություն է: Եվ պետություն է՝ առանց զարգացած տնտեսության, կամ գիտության, կամ մշակույթի: Նաև գիտենք, որ պուտինյան քաղաքականության հետևանքով ողջ աշխարհը քննադատում է այս երկիրն ու ենթարկում նրան պատժամիջոցների: Նշանակում է՝ վաղ թե ուշ այս ռեժիմը նույնպես տապալվելու է: Դրանով էլ կտապալվեն նաև նրա այստեղի խամաճիկները:

 

Հանկարծ մեզ համար ցավոտ չընթանա:

– Դե, պետք է մտածենք, պետք է փորձենք պատրաստ լինել երջանկաբեր այդ պահին:

 

Գոհար Սարդարյան

Ameriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQR