Հրաչ Բերբերյան. «Տարեցտարի վիճակը վատանում է, որովհետև ոռոգման ջրի համակարգը չի փոխվում»
SOCIETYՎարչապետ Կարեն Կարապետյանն օրերս խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը:
Նշվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում ջրային համակարգի բարեփոխումների համալիր նոր փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ:
Ջրային ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:
– Պարոն Բերբերյան, գյուղացին մշտապես բողոքում էր ջրօգտագործողների միությունների աշխատանքից: ՋՕԸ–երի միավորումը մեղմե՞ց խնդիրը:
– Գիտեք, գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում: Կամ այդ անհատին փոխեցին ուրիշով, ի՞նչ փոխվեց: Դեռ հարց է՝ նախկին ղեկավարն էր բանիմա՞ց, թե՝ նորը: Ոռոգման համակարգում այսօր մոնոպոլ վիճակ է: Մենք այն ապամոնոպոլիզացնելու խնդիր ունենք: Դա շատ կարևոր է: Եթե ֆերմերը ցանկանում է ջրառի հետ աշխատել, պետք է կարողանա նրա հետ պայմանագիր կնքել, այսինքն՝ խոսքը գնում է այլընտրանքային ոռոգման համակարգի մասին, որին ղեկավարները համառորեն դիմադրում են: Սա շատ նման է հակակարկտային համակարգի հին մեթոդին, որի կապակցությամբ էլ դիմադրեցին, բայց, ի վերջո, հաղթանակը մերն էր: Այնպես որ, թող չձգձգեն և հանձնարարված բարեփոխումները կատարեն: Եթե ունենանք մրցակցություն, կունենանք նաև մատչելի ջրի գին, էլ գյուղացուն չեն թալանի՝ կրկնակի գումարով ջուր տալով: Ոռոգման համակարգում նորմատիվների լուրջ խախտում կա: Դրա առաջը պետք է առնել ոչ թե պատժելով, դատարանների միջոցով, այլ՝ մրցակցությամբ:
Շարունակությունը՝ «Փաստի» վաղվա համարում:



