Երվանդ Բոզոյան. «Նպատակը ռուսներին հարվածելն էր, ավտոմատ մենք էլ հայտնվեցինք դաշտում»
POLITICSԱդրբեջանն ուզում է տեղավորվել ուկրաինական և վրացական վագոնում, գրում է «Փաստ» օրաթերթը:
Երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը հռչակագիր ընդունեց, որտեղ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել:
Նոր դրույթը հակահայկական և հակաիրավական որակվեց, քանի որ միջազգային երեք հիմնարար սկզբունքներից այնտեղ միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
– Պարո՛ն Բոզոյան, գնահատելով ՍԾՏՀ ԽՎ դերը, Արցախյան կոնֆլիկտի առումով հռչակագիրն ի՞նչ ազդեցություն կունենա:
– Ոչ մի ազդեցություն էլ չի ունենա: ՍԾՏՀ ԽՎ–ն, ըստ էության, երկրորդական կառույց է: Փաստացի կարելի է ասել, որ նախաձեռնողն ուկրաինական պատվիրակությունն էր: Ուղղակի տհաճ է, որ այսպիսի վիրավորական քայլերով հանդես եկան: Իրենք ունեն Ղրիմի և Դոմբասի խնդիր: Իրենց հիմնական խնդիրն այս հռչակագրով ռուսներին հարվածելն էր, բայց ավտոմատ մենք էլ հայտնվեցինք դաշտում: Պետք է սառը դատենք և հասկանանք, որ այս կառույցում հավաքված երկրները շատ մոտ են այն դիրքորոշմանը, որը հակասում է մեր ազգային և պետական շահերին: Պետք է արձանագրենք այս փաստն ու առաջ անցնենք:
Շարունակությունը՝ «Փաստի» վաղվա համարում:



