Պայթյունի հետեւանքով «Նոր զովք»-ի աշխատակիցներից մեկի ոտքն է վնասվել
SOCIETYՆոյեմբերի 30-ին՝ ժամը 15:18-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է պաշտոնական տեղեկատվության մեջ:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում պայթյունի վերաբերյալ ահազանգ դեռ չի գրանցվել:
Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկատվություն հրապարակեց, որից համաձայն՝ պարզվել է, որ պահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:
Պատահարի հետեւանքով վնասվել է աշխատակցի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
ԱԻՆ-ից armtimes.com-ին տեղեկացրեցին նաեւ, որ ներկի տարան տեղադրված է եղել վառարանի կողքին, որի պայթյունի հետեւանքով կոտրվել է պահեստի ապակիները: Վնասվածք ստացած աշխատակցի մոտ լուրջ վնասվածքներ չկան եւ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:



