Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Սիրում ենք պատեհ–անպատեհ Ադրբեջանի պարտության ավետիսներ շռայլել

POLITICS

«Փաստ» օրաթերթի հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

 

Պարոն Մելիքյան, ԱլԳ գագաթաժողովում ընդունված հռչակագրով կարծես պահպանվեց ղարաբաղյան ստատուս քվոն: Դա որքա՞ն ժամանակ մեզ հնարավորություն կտա հանգիստ լինել:

– Մենք հանգիստ լինելու որևէ հիմք չենք ունենա, քանի դեռ հակամարտության "խաղաղ" կարգավորման սեղանին դրված տարբերակը խարսխված է Արցախի ներկայիս տարածքների երկու երրորդը հակառակորդին հանձնելու դրույթի վրա, և այդ դրույթն էլ շարունակում է ընդունելի լինել Հայաստանի գործող իշխանությունների համար: Ես հասկանում եմ, որ ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումը գուցե ՀՀ իշխանությունները կփորձեն ներկայացնել որպես արցախյան ճակատում Հայաստանի շահերի և Արցախի անվտանգության ապահովման ծանրակշիռ երաշխիք, բայց ստիպված եմ ասել, որ այդ համաձայնագիրն Ադրբեջանի կողմից նոր բռնությունների սանձազերծումը կանխելու իրական ներուժ չի պարունակում: Ստատուս քվոյի խախտումը պայմանավորված է լինելու այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությամբ, որոնց վրա ԵՄ ներգործելու ունակությունը գրեթե զրոյական կլինի հատկապես Բրեքզիթի ավարտից հետո:

Ադրբեջանը կարո՞ղ է անտեսել միջազգային խաղացողների կարծիքները և սահմանի վրա սրացումներ հրահրել: Եվ դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ:

– Ադրբեջանը չի անտեսի ԱՄՆ–ի կամ Ռուսաստանի տեսակետն ուժի դիմելու հարցում, բայց խնդիրն այն է, որ նրանք երկուսն էլ պնդում են, որ հակամարտությունը պետք է լուծվի արցախյան տարածքները հանձնելու միջոցով: Եվ ամբողջ հարցն այն է, թե նրանցից ո՞ր մեկն ու ո՞ր պահին կորոշի քաջալերել Բաքվի ագրեսիան ընդդեմ Արցախի ու Հայաստանի: Հայաստանն ինքը պետք է ելքը գտնի այս իրավիճակից և մեր շահերն ապահովող բանակցային նոր օրակարգ ձևավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մենք պետք է ոչ թե բացառապես ստատուս քվոն պահպանելու մասին մտածենք, այլ աշխատենք հասնել երկարաժամկետ խաղաղ կարգավորման, որի իրավական հիմքը տարածքային խնդիրը չի կազմի: Այլապես մեզ համար ինչ տարբերություն, թե կոնկրետ ում` ռուսների, թե ամերիկացիների ճնշման տակ ենք ստիպված լինելու անհամարժեք տարածքային զիջումների գնալ:

Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը պարտություն է կրել դիվանագիտական ճակատում, թե մեր հաղթանակը տոնելը վաղ է:

– Դա հիմնազուրկ պնդում կլինի: Սիրում ենք պատեհ–անպատեհ առիթներով Ադրբեջանի պարտության ավետիսներ շռայլել: Պաշտոնական Բաքուն առ այսօր կարողացել է միջազգային հարաբերությունների համակարգում այնպիսի դիրք ապահովել իր համար, որի շնորհիվ, չդառնալով ԵԱՏՄ անդամ կամ ԵՄ հետ պարտավորեցնող պայմանագրային հատուկ հարաբերությունների մասնակից, մի կողմից պահպանել է գործելու ազատությունը, իսկ մյուս կողմից ապահովել է տարածաշրջանում իր տնտեսական և հաղորդակցային կարևոր նշանակությունն ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար: Ինչ խոսք, առկա հակամարտության պայմաններում սա մեզ համար ամենևին դրական չէ և լավ կլիներ, որպեսզի հայաստանյան պաշտոնատարների քաղաքական ճոռոմաբանությունը փոխարինվի մեր տնտեսական և ռազմական առաջանցիկ զարգացումն ապահովող կոնկրետ ու տեսանելի գործողություններով:

Կարծում եք, որ Թուրքիան կդադարի՞ իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին հատկապես Էրդողան–Պուտին վերջին հանդիպումից հետո:

– Թուրքիան կշարունակի Ադրբեջանին բազմաբնույթ քաղաքական, տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել: Պաշտոնական Անկարան Հարավային Կովկասում իր դիրքերն ամրացնելու և ընդլայնելու համար գործադրվող ջանքերը կբազմապատկի առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

Պատահակա՞ն է, որ Նախիջևանում ընթացող զորավարժությունները տեղի են ունենում հենց այժմ: Դրանք ինչի՞ն են միտված: Եվ, ընդհանրապես, Նախիջևանից առավել Թուրքիա՞ն է իր մկանները մեզ ցույց տալիս, թե Ադրբեջանը:

– Նախիջևանում թուրք–ադրբեջանական ռազմական ակտիվությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ: Այդ երկրամասի ինքնավար կարգավիճակն ինչ–որ մի պահի կարող է օգտագործվել որպես հարմար հարթակ Իրանի հյուսիսում թյուրքական անջատողական շարժումներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար, և այդ դեպքում այնտեղ կտրուկ կաճի Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունը: Մեզ համար ևս Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ուժերն անմիջական սպառնալիք են հանդիսանում, քանի որ ուղիղ գծով Երևանից ընդամենը 45 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Այդուհանդերձ, գտնում եմ, որ մենք մեր առջև ծառացող խնդիրների նախ քաղաքական լուծումը պետք է գտնենք և այդ դեպքում ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցները ևս կկարողանանք ապահովել:

 

Գոհար Սարդարյան

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign