Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Ավագանու նիստը խաղաղ անցավ. Զարուհին ԱՄՆ–ում է միտինգ անում

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում էին ներառված մի շարք հայտնի մարդկանց հիշատակին հուշատախտակներ փակցնելու և փողոցներ անվանակոչելու մասին նախագծեր:

Ավագանու նիստը, թերևս, բավական հանգիստ մթնոլորտում ընթացավ: Նիստից բացակայում էր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով այս օրերին գտնվում է Նահանգներում: Նրա բացակայությունը լրացնում էին իր կուսակիցները՝ Մարինա Խաչատրյանն ու Սոննա Աղեկյանը. Մարինան գրեթե բոլոր նախագծերից հետո ելույթ էր ունենում:

Ավագանու նախագծերից առանձնահատուկ էր Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց ունենալու նախագիծը, որը «Ելք»–ի ու ՀՀԿ–ի համատեղ նախաձեռնությունն էր: Այսուհետև հայ մեծանուն հերոսի անունը կկրի Երևանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը: Այս նախագիծն ընդունվեց միաձայն: Միաձայն ընդունվեց նաև Սերգեյ Փարաջանովի անվամբ փողոց անվանակոչելու նախագիծը: Այն տրվեց Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածին՝ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցին:

Երեկվա ավագանու նիստի 16–րդ և 17–րդ կետերը գրեթե նույնն էին՝ ունենալ Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց: Սակայն առաջին նախագիծը ՀՀԿ–ի կողմից էր առաջարկվել, իսկ երկրորդը՝ «Ելք»–ի: Հանրապետականներն առաջարկում էին նրա անվամբ կոչել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը, իսկ «Ելք»–ը՝ Լենինգրադյան փողոցը:

Թե՛ «Ելքի» և թե՛ «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամները պատճառաբանում էին, որ դեմ են ՀՀԿ–ի նախագծին, քանի որ Ազգալդյանի նման մեծությանը չպիտի, իրենց իսկ բնորոշմամբ, չորրորդ կարգի փողոց անվանել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը ՀՀԿ–ի կողմից ընտրված փողոցը նեղ ու ճմրթված(՞) բնորոշեց:

Սրան, սակայն, ՀՀԿ ավագանու անդամները հակադարձում էին, նշելով, որ փողոցի երկարությունը որոշիչ չէ, փողոցը կենտրոնական հատվածում է գտնվում: Կամո Հովհաննիսյանը շեշտեց, որ այդ փողոցը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ նորակառույց թաղամասում:

Հարցի շուրջ ելույթ ունեցավ նաև «Ելք»–ից Անահիտ Բախշյանը՝ նշելով, թե նախկին նիստերից մեկին Մարտին Վարդազարյանը կշտամբել է իրեն, որ նա չգիտեր Երևանում Ազգալդյանի հուշարձանի առկայության մասին: Բախշյանը շեշտեց, որ ինքը չգիտեր, քանի որ արժանվույնս այդ մասին չի բարձրաձայնվել:

«Ուրեմն լավ չեք գոռացել այդ մասին, ուրեմն լավ չեք լուսաբանել: Լեոնիդ Ազգալդյանը արժանի է ավելի ներկայանալի փողոց անվանակոչվելու: Ազգալդյանի անունով պետք է կոչվի ոչ 700 մետրանոց փողոցը, այլ Լենինգրադյանը: Այսօր չի լինի, մի օր կլինի, կտեսնե՛ք, հանրապետականնե՛ր»,– նշեց նա:

Ի վերջո ՀՀԿ–ի նախագիծը 41 կողմ, 11 դեմ ձայնով ընդունվեց: Հետաքրքիր է, որ «Ելք»–ի նախագիծն էլ ունեցավ 11 կողմ, 40 դեմ և մեկ ձեռնպահ ձայներ: «Ելք» խմբակցության մյուս չորս նախագծերը՝ Վազգեն Առաջինի, Վռամշապուհ արքայի, Ապրիլյան հերոսների ու Քըրք Քըրքորյանի անվամբ փողոցներ անվանակոչելու առաջարկությունները նույնպես չընդունվեցին: Կոնկրետ Վազգեն Առաջինի անունով փողոց ունենալու նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ իրենք կողմ են նրա անունով փողոց անվանակոչելուն, սակայն այն պետք է լինի այլ վայրում:

«Ելք»–ի անդամները առաջարկում էին նրա անունով անվանակոչել ներկայիս Կասյան փողոցը: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, երաժիշտ Մարտին Վարդազարյանը, անդրադառնալով Ազգալդյանի անվամբ փողոցի անվանակոչմանը, «Փաստի» հետ զրույցում նշեց.

«Անունը չի փողոցը դարձնում փողոց, այլ փողոցն է անունով դառնում փողոց: Կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք կունենանք այդ փողոցի նկատմամբ: Դեմագոգիկ մոտեցումներով, շատ գեղեցիկ արտահայտություններով ձևակերպված, կապ չունեցող մեկնաբանությունները շեղում են չպատրաստված հասարակության ուշադրությունը, որը մի բառը լսելով՝ կարող է այլ եզրակացության գալ, մեկ ուրիշ բառ լսելով՝ այլ: Իմաստը մեր մեծանուններին արժանի ներկայացնելն է: Լենինգրադյանի վերաբերյալ առաջին անգամ չի քննարկվում, սա Լենինի անունը վերացնելու հետ կապ չունի: Սա Լենինգրադյանն է: Լենինգրադում շատ հայ զինվորներ զոհվել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը: Այդ անունը փոխելու ոչ միայն անհրաժեշտություն չկա, այլև՝ կարիք»:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign