«Արտֆուդ» ընկերությունը պարտքեր չի կուտակել․ պարզաբանում
SOCIETYSlaq.am-ը գրում է.
«Ժողովուրդը» օրաթերթը գրել է, որ «Արտֆուդ» ընկերությանը պատկանող Այրումի պահածոների գործարանը Այրում համայնքի հանդեպ հարկային պարտավորություններ է կուտակել: «Ժողովուրդ»-ը Այրումի համայնքապետարանից տեղեկացել էր, որ «Արտֆուդը» 2 տարվա հողի և գույքահարկի պարտքեր է կուտակել։
Այս թեմայով Slaq.am-ը զրուցեց «Արտֆուդ» ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և որ իրենք պարտքեր չեն կուտակել։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Արտֆուդ» ընկերության գույքահարկի պարտքը կազմում է 841 հազար դրամ, որից 300 հազար դրամը տույժերն են: Իսկ հողի հարկի պարտքը կազմում է 108 հազար դրամ, որից 20 հազարն են տույժեր։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



