Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Շաքարային դիաբետից պաշտպանվելու մեթոդները (տեսանյութ)

SOCIETY
Շաքարային դիաբետի սկրինինգային հետազոտություններ Հայաստանում: Ե՞րբ և ի՞նչու.
 
Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների, ինչպես նաև կանխարգելման ծրագրի շրջանակներում լիովին անվճար հիմունքներով անց են կացվում շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի և զարկերակային գերճնշման հայտնաբերման և կանխարգելման լայնածավալ միջոցառումներ, ՀՀ ԱՆ առողջության պահպանման առաջնային օղակի բուժհաստատություններում՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում:
 
Շաքարային դիաբետի սկրինինգ տերմինը նշանակում է հիվանդության հայտնաբերում վաղ շրջաններում և նպատակ ունի կանխավ ախտորոշել ու կանխարգելել հիվանդության հետագա զարգացումը: Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետի սկրինինգային հետազոտությունները կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան և լիովին անվճար: Հետազոտությունը որոշում է թէ արդյոք անձը գտնվում է դիաբետի ռիսկային գոտիներում, համարվում է հիվանդ, թե ոչ, և որքանով է արդեն իսկ ախտորոշված հիվանդությունը վտանգավոր նրա կյանքի համար:
 
Շաքարային դիաբետի սկրինինգ հետազոտությունը ներառում է
 
- Արյան մեջ քաղցի գլյուկոզայի քանակի որոշում (մինչ հետազոտությունը 8 ժամ քաղցած վիճակում)
- Գլյուկոզազգայուն թեստավորում
- Գլիկոհեմոգլոբինի քանակի որոշում (ըստ անհրաժեշտության)
 
Հետազոտությունների շրջանակներում կարող են օգտագործվել նաև լրացուցիչ թեստեր, որոնք ուղված են մասնավորապես՝ ացետոնի, կետոնային մարմինների, գլյուկոզայի կոնցենտրացիոն զանգվածի որոշմանը մեզի մեջ: Անհրաժեշտության դեպքում կատարվում են հետազոտություններ նախաճաշից կամ ճաշից հետո և տվյալ թեստերը կոչվում են՝ պատահական, հետևաբար, եթե տվյալ թեստավորման արդյունքը կազմում է 11.1 մմոլ/մլ. ախտորոշվում է շաքարային դիաբետ հիվանդությունը:
 
ՈՒ՞մ է անհրաժեշտ կատարել սկրինինգային հետազոտություն
 
Հիվանդության կողմից խոցելի են համարվում այն անձինք, ովքեր գենետիկորեն ունեն նախատրամադրվածություն, այսինքն ծնողները կամ մոտ արյունակցական կապ ունեցող այլ անձինք, ովքեր հանդիսանում են հիվանդության կրողներ (Դիաբետիկներ), ինչպես նաև անձինք ովքեր գտնվում են հիվանդացության բարձր ռիսկային գոտիներում:
 
Ո՞ր հիվանդությունները կարող են խթան հանդիսանալ շաքարային դիաբետի առաջացման համար
 
- Բարձր զարկերակային ճնշումը 
- Խոլեստերինի քանակի ավելացումը
- Խրոնիկ պանկրեատիտը
- Սրտի իշեմիկ հիվանդությունը
- Ձվարանների պոլիկիստոզը
- Լյարդի ճարպակալումը, ցիռոզը և հեպատիտները
- Հեմոխրոմատոզը
- Մուկավիսցիդոզը
- Դիստրոֆիաները
- Ժառանգական Ֆռեդրեյխի ատոքսիան
- Էնդոկրին (ներզատիչ) համակարգի խանգարումները
- Ստամոքս աղիքային խանգարումները
- Ալկոհոլիզմը
- Սթրեսները և այլն…
 
Որոշ դեղաբանական նյութերի պարբերական օգտագործումը, վնասակար սովորույթները (ծխելը) ևս կարող  է հանգեցնել հիվանդության առաջացմանը, ինչպես նաև կարևոր է հաշվի առնել ֆիզիկական ակտիվությունը, քաշը և ամենակարևորը տարիքը, քանի որ վիճակագրական տվյալներով հատկապես խոցելի են համարվում 45 ից բարձր տարիքի անձինք:
 
Ի՞նչ պարբերականությամբ է անհրաժեշտ կատարել սկրինինգ հետազոտությունները
 
Այն անձինք, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն կամ գտնվում են բարձր ռիսկային գոտիներում հետազոտվում են 6 ամսյա պարբերականությամբ, իսկ անձինք ովքեր չունեն վերոնշյալ երևույթները տարին մեկ անգամ:
 
Շաքարային դիաբետի սկրինինգ հետազոտությունները երեխաների և դեռահասների համար
 
Հիվանդության սկրինինգի և վախ ախտորոշման գործում կենսական նշանակություն ունեն ինչպես ժառանգական նախատրամադրվածությունը, ռիսկային հիվանդությունները, դեռահասների շրջանում նոր արմատավորվող վնասակար սովորությունները, գիրությունը (քաշը > 120% նորմայից) այնպես ել ֆիզիոլոգիական փոփոխությունները և օրգանական զարգացումները (օրգանիզմի աճը): Համաշխարհային բժշկական կազմակերպությունների կողմից ընդունված վիճակագրական չափորոշիչներով բարձր ռիսկային գոտում գտնվող երեխաները և դեռահասները պետք է հետազոտվեն 6 ամսյա պարբերականությամբ, իսկ ցանկացած երեխա և դեռահաս, ով չունի վերոնշյալ դրդապատճառները պետք է  հետազոտվի երկամյա պարբերականությամբ:
 
Որտե՞ղ և ինչպե՞ս անցնել հետազոտություն
 
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը երկրի 35-68 տարեկան բոլոր քաղաքացիների համար անց է կացնում շաքարային դիաբետի անվճար հետազոտություն հանրապետության բոլոր տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում:
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League