Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ԱԺ մշտական հանձնաժողովում բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ լսումներ են անցկացվել

SOCIETY

 ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  տեղի են ունեցել «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները»  թեմայով խորհրդարանական լսումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պատասխանատու պետական և իրավապահ մարմինների, հասարակական, գիտական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ընկերությունների մասնագետներ:

Տալով լսումների մեկնարկը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն ընդգծել է բնության հատուկ պահպանվող տարածքների/ԲՀՊՏ/ նշանակությունը և կարևորել այնտեղ առկա խնդիրների լուծումը, ինչ նպատակով էլ հրավիրվել են լսումները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրավիրված լսումները նշանավորել է երկու առումով` առաջին, որ օրենսդիր մարմինը լիարժեք տեղեկացված լինի ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին և անհրաժեշտության դեպքում  օրենսդրական կարգավորումները պատշաճ տեսքի բերելու և երկրորդ` հանրության լայն շերտերի ներգրավումն է այն կարևոր հարցերի մեջ, որոնք են ԲՀՊՏ-ների ընկալումը, պահպանման խնդիրները, սերունդների համերաշխության սկզբունքի իրագործումը: «Համաշխարհային առաջադեմ փորձը բնության հատուկ պահպանվող տարածքները դիտարկում է որպես մի կենսամիջավայր, որտեղ իրականացվում է, ոչ միայն պահպանության գործառույթ, այլ այն ունի հստակ տնտեսական և սոցիալական դրսևորում, իսկ տնտեսական և սոցիալական շահը կարող է ապահովվել, եթե իրականացվի դրանց պատշաճ պահպանություն»,- նշել է բնապահպանության նախարարը և հավելել, որ այս հիմնարար մոտեցումը հակադրվում է անցումնային տնտեսություն ունեցող երկրներում երկար տարիներ գերակայող բնությունը շահագործելու գործընթացին և ներկայում առաջնային է համարվում շրջակա միջավայրի պահպանությամբ`  տնտեսական և սոցիալական արժեքներ  ստեղծելու քաղաքականությունը: Ըստ բնապահպանության նախարարի, այն այն երկրները, որոնք բնական ռեսուրսները օգտագործել են կայուն` ոչ սպառողական սկզբունքով, ապահովել են տնտեսության էական և կայուն աճ և ՀՀ կառավարության վարած ռեսուրսների կայուն օգտագործման քաղաքականությունը նաև սահմանադրական նորմի իրացում է: Նկատելով, որ այսօր Հայաստանի տարածքի 13.1 տոկոսն են կազմում ԲՀՊՏ-ները` Ա. Մինասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում ոչ միայն այդ տարածքները ընդլայնելու, այլ նաև դրանց պահպանության ուժեղացման և կանոնավոր դարձնելու ուղղությամբ:

Լսումներին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Վերջիններս պատասխանել են նաև պատգամավորների, հասարակական և գիտական կազմակերպությունների  ներկայացուցիչների հարցերին:

Ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, պատգամավորներ Լենա Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը, Տարածքային կառավարման,տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, հասարակական և գիտական  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության  պետ Թաթուլ Պողոսյանը  ներկայացրել է երկու տարվա ընթացքում բնապահպանական նորմերի խախտման դեպքերով հարուցված գործերի արդյունքները և շեշտել հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտությունը, քանի որ  գործերի ընթացքը ցույց է տալիս, որ հասցված վնասներն անվերականգնելի են:

Իր եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանը  կարևորել է օրենսդիրի ներկայացուցիչների կողմից լսումների ժամանակ բարձրացված հարցերի պատասխանները և լուծումները ստանալու հարցում հետևողական լինելը, ինչում շահագրգռված է բնապահպանական գերատեսչությունը, և պարզաբանումներ ներկայացրել հնչած որոշ հարցադրումների վերաբերյալ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League