Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն Իրանի համար վստահելի գործընկեր է. իրանագետ

POLITICS

Հայաստանն Իրանի համար վստահելի գործընկեր է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու քայլերը պատահական չեն: 

«Հավաստիացնում եմ, որ իրանցիները խոշոր երկրների հետ աշխատանքում որպես կապող օղակ կընտրեն Հայաստանին, որովհետև մեր երկրի նկատմամբ կա վստահություն: Հայաստանը կարող է «ապահովագրական» երկիր լինել Իրան-ԵՄ, Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում: Մեզ ձեռնտու կլիներ այդ կապող օղակի դերակատարությունը»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած այցին` Վարդան Ոսկանյանը մի քանի կարևոր շեշտադրում առանձնացրեց: Նախ` այն, որ իրանցիներին հետաքրքրում է առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին զարգացումներից: Ըստ Վարդան Ոսկանյանի Իրանի արտգործնախարարի այցն ակնհայտորեն միտված էր նաև սրան:

«Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Իրանին հետաքրքիր է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Իրանը ձգտում է իր ներկայությունն ապահովել ԵԱՏՄ-ում` օգտվելով Հայաստանի հնարավորություններից: Արդեն իսկ խոսք գնաց Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք, առաջիկա շաբաթներին գործարկվելիք ազատ տնտեսական գոտու մասին: Համագործակցության մյուսը հարթակը էներգետիկ ոլորտն է: Այստեղ կա չափազանց լավ համագործակցություն, բայց այն էլ ավելի զարգացնելու հսկայական պոտենցիալ ունի: Խոսքը վերաբերում է գազն էլեկտրաէներգիայի դիմաց ներկայիս գործարքի ծավալների ավելացման մասին»,-ավելացրեց Վարդան Ոսկանյանը:

Հայաստան-Իրան ակտիվ համագործակցություն կա զբոսաշրջության ոլորտում: Բանկային համակարգը նույնպես հետաքրքրում է իրանցիներին: Իրանագետը նշեց, որ իրանցիներն ունեն խնդիրներ արտասահմանում գտնվող գումարների հետ, մեծ ցանկություն ունեն դրանք վստահելի երկիր տեղափոխել: Հայաստանն, ըստ նրա, ունի զարգացած բանկային համակարգ, մի փոքր ակտիվությունը կարող է արդյունք բերել այս հարթությունում:

Իրանագետը նշեց, որ Իրանի արտգործնախարարի այցի մյուս կարևոր շեշտադրումը կապված է ղարաբաղյան հարցի հետ:

«Իրանը հետաքրքրված է արցախյան հիմնահարցով: Իրանն այն բացառիկ երկրներից է, որը սահմանակից է հակամարտության բոլոր կողմերի հետ: Հատկանշական է Իրանի արտգործնախարարի քաղաքական հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում Հայաստանը ջանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանական կողմը նման հայտարարությունը գնահատում է որպես անուղղակի ակնարկ, առ այն, որ իրավիճակն ապակայունացնողն Ադրբեջանն է: Կարծում եմ, որ դրա մեջ որոշակի ճշմարտության հատիկ կա»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարՄոհամմադ Ջավադ Զարիֆը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունեց Հանրապետության Նախագահը։ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպեցՀՀ վարչապետ Կարեն ԿարապետյանինՆույն օրը Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն անցկացրեցին բանակցություններորոնց արդյունքում նախարարներըհանդես եկան մամուլի ասուլիսով: Հայաստանի և Իրանի արտգործնախարարները մասնակցեցին նաև հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը:

 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia