Ավագանու նիստը խաղաղ անցավ. Զարուհին ԱՄՆ–ում է միտինգ անում
SOCIETYԵրեկ տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում էին ներառված մի շարք հայտնի մարդկանց հիշատակին հուշատախտակներ փակցնելու և փողոցներ անվանակոչելու մասին նախագծեր:
Ավագանու նիստը, թերևս, բավական հանգիստ մթնոլորտում ընթացավ: Նիստից բացակայում էր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով այս օրերին գտնվում է Նահանգներում: Նրա բացակայությունը լրացնում էին իր կուսակիցները՝ Մարինա Խաչատրյանն ու Սոննա Աղեկյանը. Մարինան գրեթե բոլոր նախագծերից հետո ելույթ էր ունենում:
Ավագանու նախագծերից առանձնահատուկ էր Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց ունենալու նախագիծը, որը «Ելք»–ի ու ՀՀԿ–ի համատեղ նախաձեռնությունն էր: Այսուհետև հայ մեծանուն հերոսի անունը կկրի Երևանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը: Այս նախագիծն ընդունվեց միաձայն: Միաձայն ընդունվեց նաև Սերգեյ Փարաջանովի անվամբ փողոց անվանակոչելու նախագիծը: Այն տրվեց Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածին՝ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցին:
Նիստի շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի վաղվա համարում:



