Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Միքայել Մելքումյան. «Երբ մարդն իրեն թույլ է տվել նման ստոր քայլի գնալ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Անկեղծ ասած հասկանալի չէ, թե «Ավտովարորդների իրավունքների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հայրապետյանն ինչու է մտել հարկայինի և «Առինջ մոլ»–ի արանքը, ձեռքի հետ էլ հանկարծ որոշել` մի երկու կարծիք էլ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հասցեին հնչեցնել: Ու ամենաուշագրավն այն է, որ այս անգամ նա լրագրողներին որոշել է ներկայանալ ոչ թե որպես վարորդների պաշտպան, այլ, ոչ ավել, ոչ պակաս, «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ:

Եթե նա որոշեր իր մասնագիտականին վերաբերող թեմաների մասին կարծիք հայտնել, ինչ–որ տեղ հասկանալի կլիներ, բայց լիգայից կոնֆեդերացիա թռիչքն ու ոլորտների կտրուկ փոփոխությունը մի տեսակ հասկանալի չէ…

Համաձայնեք, որ այնքան էլ լուրջ չէ, երբ օրվա բանախոսը խոսում է առանց փաստերի ու ընդամենը քամի անելու համար՝ չհասկանալով, որ հերյուրանքներ տարածելով միայն իրեն կարող է նսեմացնել: Սա գիտի ցանկացած լրագրող, բայց արի ու տես, որ այս հայտնի թեզը դեռ չի էլ հասել որոշ ՀԿ–ներ:

Խնդիրն այն է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք է հայտնել, թե՝ «բացառված է, որ պարոն Ծառուկյանը տեղյակ չլինի, թե իր «Առինջ մոլի» ղեկավարներն ինչ շահեր ունեն, ինչ գումարներ են աշխատել ժամանակին և ինչից են զրկվել»:

Այստեղ ամենահետաքրքիրն այն չէ, թե ինչ է նա ասել, այլ հետաքրքիր է, թե ինչու է նա հանկարծ որոշել մի անձնավորության ու թեմայի մասին խոսել, որից իրականում կիլոմետրով հեռու է: Եվ հենց այդ հեռավորությունն է եղել պատճառը, որ ժամանակին երկար ու ձիգ ամիսներ է սպասել, որ իր ու իր ոլորտակիցների խնդիրների մասին խոսի նույն այն անհատի հետ, ում այսօր որոշել է վարկաբեկել: Ու հիմա, երբ որոշ ժամանակ է անցել, փաստորեն, նա որոշել է կրկին հորիզոնում երևալ: Եվ ո՛չ ավել, ո՛չ պակաս, այսպես ասած՝ ռևանշի ոճով կարծիք հայտնել մի մարդու մասին, ով ժամանակին իրեն ու իր թիմակիցներից շատերին է ձեռք մեկնել ու փոսից հանել:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Փաստի» հարցին, թե իրականում ինչու է «Ավտովարորդների իրավունքների լիգա» հասարակական կազմակերպության նախկին նախագահը լրագրողների մոտ նման կարծիք հայտնել և ինչ դիտարկումներ նա ունի կատարվածի մասին, նշեց, որ ԶԼՄ–ներով շրջանառության մեջ դրված տեսանյութը, որտեղ կազմակերպության ներկայացուցիչը Գագիկ Ծառուկյանի մասին «կարծիք» էր հայտնում, խոսում էր նաև իրար հետ կապ չունեցող տարբեր ոլորտների մասին նույնպես:

«Եվ զարմանալին այն էր, թե ինչպես կարող է մարդն այնքան մեծ երևակայություն ունենալ, որ նույնիսկ իրեն հաշիվ չտա, թե ինչ է խոսում:

Իմ գործընկերների փոխանցմամբ, սակայն, նա մի անձնավորություն է, ով ժամանակին օրերով ու ամիսներով հերթ է կանգնել ու սպասել, թե երբ կկարողանա Գագիկ Ծառուկյանն իրեն ընդունել, իսկ հիմա իրեն թույլ է տվել տարօրինակ և զավեշտալի արտահայտություններ անել նույն այդ անձնավորության մասին:

Համարում եմ, որ այս կերպարի հանդես գալն անհեթեթություն է, և ստացվում է, որ նա ինչ–որ մեկի պատվերն է կատարում: Ու երբ մարդն իրեն թույլ է տալիս նման ստոր քայլի գնալ, նշանակում է, որ նա հասարակության մեջ իր տեղն ու դերը ճշտելու լրջագույն խնդիր ունի: Ես համարում եմ, որ դա ստորագույն քայլ է, որն անհամատեղելի է սովորական մարդկային վարք ու բարքի հետ»,– ասաց Մ. Մելքումյանը:

Հարցին, թե այս պահին կա՞ն արդեն ենթադրություններ, թե ով կարող էր կանգնած լինել նման պատվերի հետևում, ԱԺ փոխնախագահը նշեց, որ թեև այս պահին դժվար է կանխատեսել, թե որտեղից է եղել պատվերը, բայց ևս մեկ անգամ ընդգծեց, որ բավականին տարօրինակ և անընկալելի է, երբ հաշվի չառնելով սեփական անցյալը, մարդը կարող է իրեն թույլ տալ անմարդկային և ստոր պահվածք ու վարքագիծ ցուցաբերել:

«Դա անհամատեղելի է նորմալ արժեհամակարգ ունեցող մարդկային կերպարի հետ»,– խոսքը եզրափակեց Մ. Մելքումյանը:

 

 

Արմինե Գրիգորյան

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns