Արվեստի, մշակույթի գործիչներն ու գիտնականները Երեւանում հուշատախտակներ կունենան
SOCIETYՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն մայրաքաղաքի Թումանյան փողոց 6 հասցեի շենքի պատին: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի ավագանու վաղվա նիստի օրակարգից:
Ավագանու որոշման նախագծերից տեղեկանում ենք նաեւ, որ հուշատախտակներ կունենան նաեւ Սեմյոն Հախանումյանը, Սլավիկ Պարոնյանը, Սուրեն Ավդալբեկյանը, Իզաբելլա Դավթյանը:
Պետական գործիչ, գիտնական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն էլ կփակցվի Մաշտոցի պողոտա հ. 39/12 հասցեում: ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Սարյան փողոց հ. 11 հասցեում։ Ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Տերյան փողոց հ. 62 հասցեում, իսկ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Սարմենի փողոց հ. 50 հասցեում:



